Daily Mail-ի տեղեկություններով՝ ՈՒԵՖԱ-ն կարող է կրճատել կորոնավիրուսի համավարակի պատճառով եկող տարվա ամառ տեղափոխված ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը հյուրընկալող քաղաքների թիվը: Այդ վտանգի տակ են Հռոմը եւ Բիլբաոն, քանի որ Իտալիայում եւ Իսպանիայում արձանագրված ինչպես COVID-19-ի բարձր վարակվածություն, այնպես էլ մահացությունների բարձր ցուցանիշ:
Աղբյուրը նշում է նաեւ, որ տարբեր երկրներ ներկայացնող մյուս քաղաքները նույնպես ԵԱ-ի հանդիպումները կազմակերպելու նոր ժամանակացույցի հետ խնդիրներ ունեն, քանի որ ավելի վաղ այդ նույն ժամանակահատվածի համար այլ միջոցառումներ էին պլանավորել:
Եվրո 2020-ը հյուրընկալելու են Սանկտ-Պետերբուրգը, Լոնդոնը, Մյունխենը, Բաքուն, Հռոմը, Դուբլինը, Կոպենհագենը, Բուխարեստը, Բուդապեշտը, Գլազգոն, Բիլբաոն եւ Ամստերդամը:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրո 2020-ի եզրափակիչ մրցաշարի ոչ բոլոր մասնակիցներն են հայտնի, քանի որ հետաձգվել են Ազգերի լիգայի որակավորման հանդիպումները:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ