Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Բաթոյանը, Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը ե՞րբ են վերջին անգամ պարգեւավճար ստացել

Ապրիլ 09,2020 16:19

Այսօր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանից, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից կառավարության մամուլի սրահում ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին՝ ե՞րբ են վերջին անգամ նրանք պարգեւավճար ստացել:

Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ վերջին անգամ պարգեւավճար ստացել են փետրվարին: Ըստ նրա, մարտ ամսին ստացել են նախարարության միայն այն աշխատակիցները, որոնք սպասարկող անձնակազմում են եւ հանգստյան օրերին աշխատել են՝ շենքի մաքրության եւ սանիտարական վիճակը կարգի բերելու համար: Թե հաջորդ անգամ երբ կստանան, Տիգրան Խաչատրյանն ասաց, որ այդ հարցին չի պատասխանի. «Երբ իրավիճակը կկարգավորվի եւ կառավարությունը որոշում կկայացնի շարունակել աշխատակիցների համար պարգեւավճարների վճարման հարցը, հենց այդ ժամանակ էլ կստանանք: Մենք եւ մեր աշխատակիցները շատ լավ հասկանում ենք, որ դժվարությունները վերաբերում են բոլորին, եւ, բոլորը պետք է յուրաքանչյուր իրավիճակում ունենան համարժեք սպասումներ»:

Զարուհի Բաթոյանի խոսքով, պարգեւավճարը ստացել է փետրվարին. «Իսկ ապագայում երբ կստանամ, կստանա՞մ, թե՞ ոչ, չեմ կարող ասել, այստեղ միասնական որոշման խնդիր կա, որովհետեւ, մեզ պարգեւավճարների տրամադրումը մենք չենք որոշում: Երբ կլինի համապատասխան որոշում այդ ժամանակ այդ մասին կիրազեկենք»:

Մհեր Գրիգորյանն ասաց, որ չի կարող հստակ ասել, որովհետեւ չի հիշում. «Կարող է սխալվեմ, բայց պատրաստ եմ այդ հարցին գրավոր պատասխանել: Թե ինչ կլինի ապագայում կամ մոտ ապագայում, հանրությունը տեղեկացված կլինի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930