Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի ինստիտուտներ առաջարկել են տարածքների և իրերի ախտահանության համակարգերի մշակում և արտադրություն, ինչպիսիք են օզոնատորները և ՈւՄ խցիկները

Ապրիլ 09,2020 16:37

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի մասնակցությամբ տեղի է ունեցել տեսակոնֆերանս Հայաստանի գիտական կազմակերպությունների տնօրենների հետ: Հանդիպմանը քննարկվել են արտակարգ իրավիճակի պայմաններում ստեղծված խնդիրների հաղթահարման աջակցության վերաբերյալ վերջիններիս առաջարկները:

Տեսակոնֆերանսին մասնակցել են ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, «Հայկենսատեխնոլոգիա» գիտա-արտադրական կենտրոնի, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի, ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտա-տեխնոլոգիական կենտրոնի, ինչպես նաև Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրենները:

Մի քանի ինստիտուտներ առաջարկել են տարածքների և իրերի ախտահանության համակարգերի մշակում և արտադրություն, ինչպիսիք են օզոնատորները և ՈւՄ խցիկները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ սարքերի համատեղ ուսումնասիրման և դրանց արդյունավետության բացահայտման ուղղությամբ: Մեկ այլ առաջարկի համաձայն՝ գամմա ճառագայթման միջոցով հնարավոր է ստեղծել ախտահանման շարժական համակարգ, որի արդյունավետությունը վիրուսային մասնիկների վրա ևս պետք է ուսումնասիրել: Ներկայացվել են առաջարկություններ ինքնամեկուսացմանն ռեժիմին առնչվող հասարակագիտական հետազոտությունների իրականացման վերաբերյալ ինչպես իրադրության սոցիալ-հոգեբանական, այնպես էլ հեռավար կրթության և կառավարման մոդելների մասով: Առաջարկների մյուս խումբը վերաբերել է համավարակի տարածման մոդելավորման խնդիրներին, որոնց լուծման համար առաջարկվել է կիրառել հասանելի հաշվողական հնարավորությունները և տեխնոլոգիաները: Հնչել են նաև առաջարկներ իմունախթանիչներ հանդիսացող պրոբիոտիկներով հարուստ սննդանյութերի, ինչպես նաև բնական ծագման այլ կենսաակտիվ նյութերի արտադրության և դրանց կիրառման վերաբերյալ: Առաջարկների մյուս բաժինը վերաբերել է ախտածին հարուցիչների ուսումնասիրության ենթակառուցվածքների ստեղծմանը, որոնք հնարավորություն կընձեռեն ՀՀ տարածքում ունենալ ախտածինների ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտողների խմբեր, որոնց մասնագիտական կարողությունները կկիրառվեն ինչպես նոր դեղամիջոցների և հակահամաճարակային միջոցների մշակման, այնպես էլ առավել առաջադեմ հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Նշվել է նաև միջազգային ստանդարտներին համապատասխանող ԴՆԹ/ՌՆԹ թեստերի մշակման և սինթեզի ենթակառուցվածքներ ունենալու անհրաժեշտությունը, որը ներկայացնում է ոչ միայն գիտական, այլ նաև կիրառական հետաքրքրություն: Հանդիպման վերջում մասնակիցները համաձայնության են եկել համագործակցել բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև առաջարկել են ստեղծել արտակարգ իրավիճակներում գիտական ինստիտուտների ներուժի համախմբումն ապահովող հարթակ և համապատասխան ընթացակարգեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ավելի համակարգված և էֆեկտիվ կիրառել հանրապետության գիտական ներուժը՝ ճգնաժամային կառավարման մարմինների աշխատանքներում ներգրավելով համապատասխան ոլորտների գիտնականների:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930