Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչները բողոքել են ԿԳՄՍՆ-ին, որ իրենց չափից դուրս վերահսկում են

Ապրիլ 09,2020 15:46

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,սփյուռքի,երիտասարդության եւ սփյուռքի հարցերի հանձնաժողովը հեռավար խորհրդարանական լսումներ էր կազմակերպել «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում» թեմայով: ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ շուրջ կես մլն շահառուների միջոցով ուսուցման հեռավար ձեւին են անցում արել, որը, բնականաբար, խնդիրներ է առաջացրել՝ սկսած տեխնիկականից մինչեւ մեթոդական:

Նա ասաց, որ շուրջ 200 երկրներում միլիոնավոր երեխաներ զրկված են հեռավար ուսուցման հնարավորությունից: Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ այս հեռավար դասերի միջոցով տեսնում ենք, թե ինչ աշխատանք է տանում ուսուցիչը, ինչ է նշանակում դաս վարել. «Ուսուցիչներից ստանում ենք գրություններ ու ահազանգեր, որ իրենք չափից դուրս մեծ վերահսկողության տակ են: Այստեղ վերահսկողության խնդիր չկա, այստեղ կա վստահության հարց, կրթության շարունակականություն ապահովելու հարց: Մենք այս միջոցներով որեւէ մեկին վերահսկելու եւ, առավել եւս պատժելու խնդիրներ չենք տեսնում: Առավել եւս հաշվի առնելով, թե ինչ ստարտային պայմաններից են ուսուցիչները սկսել, գնահատելի է իրենց ջանքը»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն ասաց, որ ինքն էլ շահառու է եւ որպես երկու երեխաների մայր, ինքն էլ գրեթե ամեն օր տեսնում է այն խնդիրները, որոնք ծառանում են ծնողների, ուսուցիչների առաջ:

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանն ասաց, որ հեռավոր մարզերի երկու դպրոցների հետ նախորդ տարի փորձնական ծրագիր են արել հեռավար ուսուցման, այդ դպրոցներում որոշ առարկաների ուսուցիչներ չեն եղել, ուստի կազմակերպել են այն հեռավար տարբերակով. «Մեզ շատ են ասում՝ չկա միասնական հարթակ, որտեղ կարող են երեխաներն ու ուսուցիչները կազմակերպել կրթությունը: Մենք կարող էինք տալ նման հարթակ, բայց մենք շատ լավ գիտենք մեր ուսուցիչների, աշակերտների՝ տեխնոլոգիաներն օգտագործելու կարողությունները, դա է պատճառը, որ ազատություն տվեցինք, որ ուսուցիչները, համայնքն ինքնակազմակերպվի ու ընտրի այնպիսի հարթակ, որը հարմար է իր կարողությունների համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930