Տարեցների խնամքի կենտրոններում կորոնավիրուսի թեստավորման դեպքեր չկան: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսում հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ տարեցների խնամքի տներում դեռեւս արտակարգ իրադրությունից երկու կամ երեք շաբաթ առաջ հայտարարվել էր կարանտին. «Այսինքն՝ դրանք փակ էին այցելուների համար: Առողջապահության նախարարության հետ համատեղ բոլոր միջոցառումները եւ բոլոր պայմանները ստեղծված են՝ անհրաժեշտության դեպքում մարդկանց մեկուսացնելու: Այս պահին կարանտինը շարունակվում է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ