Aravot.am-ն այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց՝ արդեն սկսվե՞լ են գազի գնի վերաբերյալ բանակցությունները, ի՞նչ նորություն կա: Հիշեցրին, որ ապրիլի 6-ին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահի հետ, ի թիվս այլ հարցերի քննարկել են նաեւ բնական գազի մատակարարման հարցը, որից հետո, ըստ վարչապետի, Մհեր Գրիգորյանը կառավարության անունից դիմել է «Գազպրոմին», որպեսզի վերանայեն գազի գինը` հաշվի առնելով համաշխարհային շուկայում դրա գնի նվազման միտումը։
«Այս պահին դեռեւս որեւէ նորություն չունեմ բանակցությունների հետ կապված, որոնք վերաբերում են սահմանին գազի գնին: Բայց կարծում եմ, մոտ ժամանակներում, ինչ-որ ընթացք այդ ուղղությամբ կսկսվի»,-ասաց Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ «Գազպրոմին» ուղղված իր նամակին դեռեւս պատասխան չի ստացել:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է որոշ սպառողների համար գազի գինը բարձրացնել 36%-ով։
Մհեր Գրիգորյանը մեր հարցին պատասխանեց կառավարության մամուլի սրահում կազմակերպված ասուլիսում:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ «Գազպրոմի» կայքից