Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վրիպակի պատճառով երկուսի անունն էլ ընտրական ցուցակներում Իննա է նշվել, սակայն նրանք ճիշտ են քվեարկել՝ ամեն մեկն իր փոխարեն. ԱՀ ոստիկանության պարզաբանումը

Ապրիլ 09,2020 14:56

Ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի` «Ոստիկանության կողմից միևնույն ընտրողին մեկից ավել ցուցակում ներառելու մասին» ֆեյսբուքյան հրապարակմանը, ԱՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ համապատասխան ստուգումների արդյունքում պարզվել է, որ զույգ քույրեր Իննա և Աննա Վիտալիի Աբրահամյանները, ովքեր ընտրական հանձնաժողովի անդամներ են, մասնակցել են ընտրություններին և քվեարկել ըստ ընդգրկված ընտրատեղամասի, Աննա Աբրահամյանը` Ստեփանակերտի թիվ 1/11, իսկ Իննա Աբրահամյանը՝ թիվ 1/13: Ծրագրի 1 տառի վրիպակի պատճառով երկուսի անունն էլ ընտրական ցուցակներում Իննա է նշվել, սակայն նրանք ճիշտ են քվեարկել՝ ամեն մեկն իր փոխարեն:

Անդրադառնալով ՀՀ սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների քվեարկությանը մասնակցելուն, տեղեկացնենք, որ խոսքը վերաբերում է Սերգեյ Գեորգիի Առստամյանին, Գյուլչորա Խորենի Պետրոսյանին և Ռազմիկ Միքայելի Առաքելյանին, ովքեր բնակվում են Ստեփանակերտում, նշված օրը չեն բացակայել և յուրաքանչյուրը համապատասխանաբար, Ստեփանակերտի թիվ 1/23, թիվ 1/19 և թիվ 1/27 ընտրատեղամասերում մասնակցել են քվեարկությանը, ավելին Գյուլչորա Խորենի Պետրոսյանը հանդիսացել է նախագահի թեկնածու Մ.Պողոսյանի վստահված անձը`գտնվելով ընտրատեղամասում:

Իսկ ինչ վերաբերում է Թամարա Վագիֆի Գևորգյանի` ՀՀ սահմաններից դուրս գտնվելով քվեարկությանը մասնակցելու դեպքին, նշենք, որ վերջինս գտնվում է ՀՀ սահմաններից դուրս և Ստեփանակերտի թիվ 1/23 ընտրատեղամասում նրա անվան դիմաց՝ ընտրացուցակի 1118-րդ համարի տակ լրացվել է եղբոր՝ Հրանտ Վագիֆի Գրիգորյանի` քվեարկությանը մասնակցելու տվյալները, իսկ վերջինիս անվան տվյալների՝ ընտրացուցակի 1119-րդ համարի տողը մնացել է դատարկ, հասկանալի է, որ շփոթմունք է, դիտավորություն չկա:

Լրացուցիչ ցուցակների պատճենները չտրամադրելու և չհրապարակելու առումով նշենք, որ  օրենքի նորմ չի հանդիսանում լրացուցիչ օրինակ պահելը, ինչը տրամադրվել է յուրաքանչյուր ընտրատեղամասի և կարող է ձեռք բերվել ԿԸՀ-ի միջոցով, հիմնական ցուցակների հետ հրապարակել հնարավոր չէ, քանի որ լրացուցիչ ցուցակների որոշ մասը կազմվում է տեղամասում` ընտրությունների օրը մինչև քվեարկության ավարտը:

ԱՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930