Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչու Վրաստանի պես կառավարությունն իր վրա չի վերցնում կոմունալների վճարները. պարզաբանում է Մհեր Գրիգորյանը

Ապրիլ 09,2020 14:20

Այսօր պատասխանելով հարցին՝ ինչու Վրաստանի օրինակին չեն հետեւում եւ քաղաքացիների կոմունալ վճարումները չեղարկելու որոշում չեն կայացնում՝ գոնե մասնակի փոխհատուցելու տարբերակով, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ չի բացառում, որ այդ հարցին կանդրադառնան եւ կքննարկեն:

«Երբ որ մենք խոսում ենք ծախսի նպատակներից, փորձում ենք գալ խնդրի լուծմանը կամ միջոցառման նախագծմանը, մենք չենք կարծում, որ դա ճիշտ ուղղություն է: Մենք գալիս ենք պոտենցիալ շահառուների խմբերը վերլուծելու ուղղությունով, ինչը որ շատ ավելի ճիշտ է, որովհետեւ, հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ կոմունալ վճարները, այլ ոչ այլ վճարներ: Իսկ ինչո՞ւ ոչ վարձակալության վճարները, ի վերջո, իսկ ինչո՞ւ ոչ՝ սննդի հետ կապված ծախսերը: Եվ այդ իմաստով, որպեսզի մենք գործողությունների մեջ ճշգրիտ լինենք, կարծում ենք, որ ճիշտ կլինի մոտենալ հարցին ոչ թե նպատակը գնահատելով, այլ շահառու խմբին եւ շահառու խմբի կարիքը: Թե շահառու խումբն ի՞նչ ձեւով իր կարիքները կհոգա, դա արդեն թող մնա շահառու խմբի որոշմանը: Բայց, այնուամենայնիվ, ես չեմ ուզում բացառել, որ վճարումների դինամիկան մեզ համար կլինի տեղեկատվություն՝ շահառու որոշելու համար: Բայց դա չի նշանակում, որ միջոցառման նպատակը պետք է լինի հարկ, կոմունալ, վարկ չվճարելը: Դա, մեր կարծիքով, սխալ սկզբունք է»:

Փոխվարչապետի խոսքով, ի վերջո, կառավարության հետագա միջոցառումները միտված են լինելու կարիքավոր խմբին բացահայտելու, կարիքավոր խմբին օժանդակելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930