Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունն իր բողոքն է արտահայտում Հայաստանի Հանրապետության շուկաներում տեղի ունեցող եւ պետության կատարյալ անտարբերությունը վայելող՝ պարենային մթերքների գների ներկայիս աննախադեպ թանկացման քաղաքականության նկատմամբ:
Ժողովրդական ցասման ալիքով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի՝ համացանցային ելույթների միջոցով ժողովրդի անհանգստությունը փարատելու շարունակական ճիգերը արդյունք չեն տալու, որովհետեւ միայն խոսքերով ոչ մեկի չի հաջողվի մեղմել օր օրի տարածվող աղքատության եւ սովի ալիքը:
Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է վերջին օրերին սննդամթերքի գները երեքից մինչև տասն անգամ թանկացնելու արատավոր, հակապետական երեւույթը եւ ՀՀ իշխանություններից՝ մասնավորապես Վարչապետից և Պարետից պահանջում է բացահայտել եւ պատժել ճգնաժամի շեմին հայտնված՝ ժողովրդին թալանած մեղավորներին:
Անգործունեության դեպքում Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը խոստանում է անցնել գործնական քայլերի:
Կարդացեք նաև
Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն
Սիրելի ժողովուրդ:
Մի զարմացեք, դա դեռ սկիզբն էր տխուր օրերի:Որպիսի մենք կարողանանք հաղթահարենք այսպես կոչված «քայքայված մեր տնտեսությունը»,պետք է չուշացնել եվ մի քանի տնտեսագետ կամ թեկույզ տասն, պետք է ներկայացնել նոր ծրագիր:
Ես ունեմ իմ տարբերակն որը միակն է աշխարհում եվ համոզված եմ որ 3 ամսվա պատրաստվելուց հետո ՀՀ բոլոր քաղաքացիներն կունենան աշխատատեղ եվ ամենացածր աշխատավարձն լինելու է 500 դոլարին համարժեք դրամ:Ինչպես Արցախյան պատերազմում իմ հաղթական ավարտը եղավ (Մանվելի հետ համատեղ եվ Թալիշի վաշտով որ կցված էին իմ գնդին) Թալիշի ազատագրումն, այնպես էլ պատրաստ եմ իմ «ՆՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ»հաղթել աղքատությանը:Պատերազմից հետո ես հրաժարվել եմ ԼՏՊ-ի ռեժիմի մեդալներից:Ես հրաժարվել եմ Վազգենի առաջարկներից,ԵԿՄ նախագահ:1995 թվականի հուլիսին Վազգեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նշանակվելու էր պաշտպանության նախարար մեր հանդիպումն կառավարության շենքում, նա առաջարկում է ինձ իր տեղակալն:Քաջ ծանոթ լինելով ԼՏՊ ծրագրին ես կրկին հրաժարվեցի:Մինչեվ 1999 թ դեկտեմբեր ինձ ոչ մի պաշտոնի չեն թողնում աշխատեմ:Մեկնեցի Իսպանիա եվ ավարտել եմ Բարսելոնայի Բիզնեսի համալսարանն եվ միաժամանակ մինչեվ այսօր եղել եմ Grupo Covisa-ի պրեզիդենտն:20 տարվա փորձ ունեմ Եվրոպական զարգացած երկրների տնտեսության մեջ:Անցյալ տարի ես առաջարկեցի Նիկոլի կառավարությանը, սակայն ոչ մի պատասխան մինչեվ առ այսօր:Միշտ եղել եմ իմ ազգի հետ եվ պատրաստ եմ «նոր տնտեսական» ծրագրով ՀՀ բոլոր քաղաքացիներին ապահովել աշխատանքով:Միայն մեզ մնում է համաճարակից հետո հավաքվել ազատության հրապարակ եվ միասին որոշենք մեր ճակատագիրն:
Նիկոլն արեց իր գործն: Բայց մի բան հասկացեք նա տնտեսագետ չի եվ չի կարող այլեվս ղեկավարի երկիրը:Նրա կառավարությունն տանում է մեզ կործանում:Մենք ազգովի կմաղթենք Նիկոլին հաջողություն եվ կխնդրենք որ նա տա իր հրաժարականը հանուն իրեն ընտրած ժողովրդի:
ՀՊԿ-ի հիմնադիր՝ Աղասի