Լոս Անջելեսի միացյալ հայկական խորհուրդը (UACLA), Միացյալ հայ երիտասարդներ կազմակերպությունը (UYA) և Հայոց ցեղասպանության կոմիտեն (AGC) որոշել են չեղարկել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումները՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս մասին հաղորդում է Massispost-ը:
Նշվում է, որ կոալիցիան նման որոշում է կայացրել՝ ելնելով ոչ միայն Լոս Անջելեսի բնակչության և ողջ աշխարհի հանդեպ պատասխանատվության զգացումից, այլ նաև առողջապահության ոլորտի տեղի իշխանությունների ձեռնարկած միջոցառումներից, որոնք նպատակն է կանխել կորոնավիրուսի տարածումը և փրկել մարդկանց կյանքեր:
Հայկական երեք կազմակերպությունների կոալիցիան պատասխանատու է Փոքր Հայաստան թաղամասում երթի կազմակերպման, Մոնտեբելոյում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ ոգեկոչման և Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիայի կազմակերպման համար:
Կոալիցիայում հայտարարել են, որ ապրիլի 24-ին նշանակված միջոցառումների չեղարկումը չի նշանակում Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի դադարեցում: Առաջիկա օրերին կներկայացվեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման այլընտրանքային առաջարկներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ