Երեկ հերթական պրոֆեսիոնալն է լքել Նիկոլ Փաշինյանի թիմը: Երբ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը, շատերը գուցե անակնկալի եկան, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ առանձնապես զարմանալու բան էլ չկար:
Ավելին, կարծիքներ շրջանառվեցին, որ, ամենայն հավանականությամբ, ավիացիայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին «քայլողների» նվագախմբային «կրուտիտներից» տարբերվող տեսակետն է դարձել Ճաղարյանի հրաժարականի պատճառը: Պարզվեց՝ նման կարծիք հայտնողները չէին սխալվել:
Մինչ լրագրողները փորձում էին կապ հաստատել վարչապետի նախկին խորհրդականի հետ, վերջինս Ֆեյսբուքի իր էջում գրառում կատարեց, որը այլ կերպ, քան սենսացիոն, դժվար է որակել: Ավիացիայի ոլորտի փորձառու մասնագետը, որն ամբողջությամբ տեղյակ է համակարգի բոլոր խնդիրներին ու նրբություններին, որպես իր աշխատանքից ազատվելու պատճառ նշել է «քաղաքացիական ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները»:
Այսինքն, փաստացի, իշխանություններին պետք չի եղել շտկել իրավիճակը, ուստի ընդունել են մասնագետի հրաժարականը:
Կարդացեք նաև
Նախ՝ այն, որ քաղավիացիայում առկա են օրեցօր խորացող խնդիրներ, այն որ այս ոլորտը մի կրպակ չէ, որը վստահես անփորձ աղջկա, որը հանկարծ ու լքում է երկիրը՝ մնալով իր պաշտոնին, այն, որ փորձառու մասնագետները վերջին երկու տարում հեռանում էին համակարգից, նորություն չէ:
Այս մասին գրվել է քանիցս, այդ թվում՝ մեր կողմից, այդ մասին բազմիցս բարձրաձայնել են ոլորտի մասնագետները: Սակայն, ինչպես բոլոր մյուս հարցերում, այս դեպքում էլ Փաշինյանն ու իր թիմը թքած են ունեցել մասնագետների, պրոֆեսիոնալների կարծիքի վրա և իրենց անսխալականության, ամենագետության սին համոզմունքի վրա հիմնվելով՝ հասել են այնպիսի կետի, որ ավիացիայի ոլորտի մասնագետը բնորոշում է որպես կործանիչ, քայքայիչ և ապապետական:
Երկրորդ. գաղտնիք չէ, որ Փաշինյանը չի հանդուրժում ինքնուրույն մարդկանց, ու նրա հավաքած թիմում չափազանց քիչ են ադեկվատ, պրոֆեսիոնալ, իսկապես իրենց գործի գիտակ ու սեփական կարծիք ունեցող մարդիկ:
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: