Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Կորոնավիրուսի դեպքերի հաշվառման ընթացքում անճշտություններ են եղել

Ապրիլ 09,2020 12:10

«Երեկ իրականացվել է 236 թեստ, որից դրական է եղել 28-ը, սա նշանակում է, որ մենք շարունակում ենք պահպանել շաբաթվա սկզբում արձանագրված զգուշավոր լավատեսությունը, մանավանդ որ բուժվածները 24-ն են: Մենք առաջիկայում սպասում ենք բուժվածների եւ մեկուսացումից դուրս եկածների թվի աճի»,-այսօր այս մասին կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վաղվանից պետք է ստեղծվի օրական 1000 թեստի հնարավորություն, բայց, ինչպես ասաց Փաշինյանը, հնարավոր է այդ թիվը 1000-ի չհասնի. «Որովհետեւ պետք է ցուցում լինի, մարդկանց առանց որեւէ չափանիշի հրավիրել եւ թեստավորել, դա ժամանակի եւ ռեսուրսի անիմաստ կորուստ կլինի: Վաղվանից մենք թոքաբորբով եւ այլ վիրուսային հիվանդներին կթեստավորենք, եւ ավելի ամբողջական պատկեր կունենանք»:

Փաշինյանը վստահեցրեց՝ ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին եւ պարզ է՝ ինչ է կատարվում:

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի վերաբերյալ վարչապետը մի ուշագրավ բան ասաց՝ մեկ շաբաթ է, ինչ կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվությունը հավաքում եւ ներմուծում են թվային համակարգում. «Առցանց ռեժիմով թարմացվում են տվյալներն, եւ այս ճշգրտումների ընթացքում հայտնաբերել ենք 12 անճշտություն: Մի անգամ էլ կստուգենք: Ընդհանուր ունենք 921 հաստատված դեպք, առանց 12-ի հաշվառման ՝ կլիներ 909 դեպք: Այսպիսի անճշտությունները տոկոսային հարաբերությամբ հնարավոր են: Դա լինում է պացիենտին մի հիվանդանոցից մյուս հիվանդանոց տեղափոխելու հետ կապված, դրական ախտորոշման վայրից դուրս գալու եւ որեւէ բուժկենտրոնում չգրանցվելու հետ կապված»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930