Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղորոշման քարտեզները կօգնեն հասկանալ բնակչության ակտիվության դինամիկան. Ֆեյսբուքն օգտատերերի մասին տեղեկություններ կտրամադրի COVID-19-ի դեմ պայքարի համար. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 09,2020 11:51

Բլոգերներ ու հրապարակախոսներ տարբեր երկրներից վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ են պնդում՝ կորոնավիրուսը պատրվակ է, որով պետություններն ուզում են համընդհանուր վերահսկողության տակ պահել բոլորին ու ամենքին:

Այսօրվանից Ֆեյսբուքը գործարկում է COVID-19-ի տարածման կանխարգելմանն օժանդակող երկու գործիք՝ հիվանդության դեմ պաշտպանական միջոցառումների քարտեզներ եւ թեժ կետերի հայտնաբերմանը կամավոր ձևով մասնակցություն ապահովող գործիքներ։ Առաջիկայում նախատեսվում է գործարկել եւս երեք գործիք: COVID-19-ի տարածումը հետազոտողները նշել են, որ նախկինում օգտագործվող՝ տեղորոշման և տեղաշարժի տվյալների հետ միասին այս գործիքներով ստացված համալիր տվյալները պիտի որ մեծապես նպաստեն արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաեւ՝ ժամանակին դրանցից հրաժարվելու որոշումների կայացմանը:

Ընդդեմ կորոնավիրուսի տարածման պայքարի իր Data for Good գործիքների մասին երեկ հաղորդել է Ֆեյսբուք համաշխարհային սոցիալական ցանցը՝ դրանց ստեղծման համար ներկայացնելով համոզիչ մարդասիրական փաստարկներ:

Եվ որպես Ֆեյսբուքի «Լավարկման տվյալներ» ծրագրի մաս՝ առաջարկվում են քարտեզներ բնակչության տեղաշարժի վերաբերյալ, որոնք հետազոտողներն ու ոչ առեւտրային կազմակերպություններն արդեն իսկ օգտագործում են կորոնավիրուսային ճգնաժամը վերլուծելու համար՝ վստահեցնելով, որ մարդկանց անձնական տվյալների պահպանության համար կիրառվում է տվյալների համախումբ: Այս գործիքն օգտագործողները նշում են, որ դրա միջոցով ձեռք բերվող տեղեկատվությունը կարող է շատ արժեքավոր լինել COVID-19-ին դիմակայելու համար, եւ հայտարարվում է, որ այդ նպատակի համար նախատեսվում է այլ գործիքներ եւս գործարկել:

Ֆեյսբուքի գործիքներն աշխատելու են երկու ուղղությամբ՝
Տրամադրելով քարտեզներ, որոնք կօգնեն տեղեկացնել հիվանդության կանխատեսման ջանքերի եւ պաշտպանական միջոցառումների մասին:

Խրախուսելով մասնակցել Կարնեգի Մելոնի համալսարանի Դելֆի հետազոտական կենտրոնի կամավոր հետազոտությանը, որը նախատեսված է COVID-19 թեժ կետերն ավելի վաղ հայտնաբերելու ուղղությամբ աշխատող առողջապահության համակարգի հետազոտողներին օգնելու համար:

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930