Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ. Կոտայքի և Լոռու մարզերում մի շարք ապրանքատեսակների գների դինամիկան

Ապրիլ 08,2020 23:35

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակում է  մարզպետարանների հետ համագործակցությամբ Կոտայքի և Լոռու մարզերի մի շարք խոշոր համայնքներում իրականացված մոնիթորինգի արդյունքները հացի, ալյուրի, շաքարավազի, ոլոռի, հնդկաձավարի, բրնձի, ձեթի գների վերաբերյալ:

Համաձայն ներկայացված տվյալների՝ Կոտայքի մարզում, մասնավորապես դիտարկված Աբովյան, Հրազդան, Եղվարդ, Չարենցավան համայնքներում նշված ապրանքատեսակների գծով գնային փոփոխություններ չեն արձանագրվել:

Պատկերն այլ է Լոռու մարզում: Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան համայնքներում հնդկաձավարի գինը բարձրացել է 1 կգ-ի հաշվով 70-250 դրամի չափով,  500-650 գրամ կշռով հացի գինը՝ 10-20 դրամով (Ստեփանավանում գնային փոփոխություն տեղի չի ունեցել), միևնույն ժամանակ 1 կգ ալյուրի գինը նվազել է 20-90 դրամով, շաքարավազինը՝ 20-40 դրամով:

Դիտարկվող ժամանակահատվածում 1 կգ բրինձը Վանաձորում թանկացել է 50, Ստեփանավանում՝  80 դրամով: Ալավերդի համայնքում 20 դրամի չափով աճել է 1 լիտր ձեթի գինը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ներկայացվող գրաֆիկական պատկերներում:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930