Ապրիլի 8-ին իրանական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ: Նախարար Զարիֆը Իրանի կառավարության անունից ցավակցություն հայտնեց իր գործընկերոջը՝ կորոնավիրուսի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթեց հայ ժողովրդին:
ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից համավարակի տարածման դեմ արդյունավետ պայքարելու ուղղությամբ գործադրվող ջանքերը և բարձր գնահատեց Իրանի կողմից արտահայտված զորակցությունը: Անդրադարձ կատարվեց կորոնավիրուսի դեմ համընդհանուր պայքարին և ստեղծված պայմաններում հայ-իրանական համագործակցությանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ