Անցած 24 ժամվա ընթացքում ՌԴ Կրասնոդարի երկրամասում կորոնավիրուս է ախտորոշվել ևս 24 մարդու մոտ: Ինչպես հաղորդում է newkuban.ru կայքը, վարակման նոր դեպքեր են գրանցվել Տուապսեում, Սոչիում և Կորենովսկում:
Տեղեկատվության համաձայն՝ վարակվածներից մեկը Կրասնոդար է ժամանել Հայաստանից, իսկ մյուս 23-ը շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձանց հետ: Ընդհանուր առմամբ երկրամասում արվել է 17201 թեստ, կորոնավիրուս է հաստատվել 85-ի մոտ, առողջացել է 15 մարդ, գրանցվել է մահացության 1 դեպք:
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 1175 նոր դեպք, վարակվածների թիվը հասել է 8762-ի:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ