Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում բռնության ռիսկը. ՄԻՊ

Ապրիլ 08,2020 16:19
yntaniq

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում արտակարգ դրություն հայտարարելու օրվանից մշտադիտարկում է իրականացվում ընտանիքում բռնությանն առնչվող հարցերով։

Մշտադիտարկումը պայմանավորված է նրանով, որ, որպես կանոն, արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում բռնության ռիսկը: Այս առումով առավել խոցելի են կանայք, երեխաները և տարեցները:

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին այս պահի դրությամբ ստացվել է 7 ահազանգ, որոնք բոլորն էլ վերաբերել են կնոջ և երեխաների նկատմամբ ամուսնու կողմից բռնություն գործադրելուն։ Մյուս կողմից, այս թիվն, իհարկե, չի կարող արտացոլել իրական պատկերը, քանի որ բռնության ենթարկվածները, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, նախընտրում են չբարձրաձայնել այդպիսի դեպքերի մասին։

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ հատկապես արտակարգ դրության պայմաններում բռնության ենթարկված անձի համար պետք է հասանելի լինեն իրավունքների պաշտպանության անհրաժեշտ հնարավորություններն ու աջակցության ծառայությունները (առողջապահական, սոցիալական, հոգեբանական և այլն)։

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու համար զանգահարեք 116 կամ 096116-100 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930