Լրահոս
Օրվա լրահոսը

30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»

Ապրիլ 08,2020 15:02

 «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը կաջակցի Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներին: Ընկերության կողմից 30 հազար եվրո ընդհանուր ծավալով տրամադրված միջոցները կուղղվեն 2019-2020 ուսումնական տարվա վարձավճարները վճարելուն:

Ամբողջ աշխարհում և Հայաստանում այս օրերին ստեղծվել է բարդ իրավիճակ, որից անմասն չեն մնում նաև բազմաթիվ ուսանողներ: Մեզ համար որակյալ կրթությունը արժեք է, և մենք մեր հնարավորությունների սահմաններում մշտապես աջակցել ու աջակցելու ենք բազմաթիվ ուսանողների` կրթություն ստանալու հարցում: Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ դեռևս 2019թ.-ի գարնանը մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք, ըստ որի «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը 3 տարվա կտրվածքով ընկերության շահույթից  40 հազար եվրո  ներդրում պետք է կատարեր համալսարանի կրթական տարբեր նախագծերում։ Բայց, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մենք վերաուղղեցինք մեր աջակցությունը՝ մեկնարկելով ուսանողներին աջակցելու այս ծրագիրը: Հույս ունենք, որ ստեղծված իրավիճակը շուտով կմնա անցյալում։

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը հիմնադրել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական «Ամունդի»› ընկերությունը: «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը Հայաստանում գործող 2 կուտակային  կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկն է:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930