Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՄԻՊ-ը համակարծիք է, որ այս իրավիճակը խնդիր է». Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Ապրիլ 08,2020 14:48

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երկու դիմում եմ հասցեագրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ ներկայացնելով իրավիճակն, որ դեռեւս մարտի կեսին ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննությունը մինչեւ օրս տեղի չի ունեցել՝ դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով: «ՄԻՊ-ի պատասխանը ստացել եմ: Նա հաստատել է խնդիրը, որ այս պահին չունենք անհապաղ քննության ենթակա միջնորդություն քննող դատավոր: ՄԻՊ-ը համակարծիք է, որ այս իրավիճակը մարդու իրավունքների տեսանկյունից խնդիր է, որովհետեւ մարդու խափանման միջոցին առնչվող միջնորդություններն անհապաղ են ենթակա քննության»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը:

Հիշեցնենք, որ բարձրաստիճան պաշտոնյաներ են երաշխավորել Քոչարյանի ազատության համար:

Վարդեւանյանը նկատեց՝ երբ անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացվում, այն անմիջապես է քննվում, մինչդեռ երբ հերթը հասնում է անձի խափանման միջոցը փոխելուն, խտրական վերաբերմունք է դրսեւորվում. «Երբեւէ տեսե՞լ եք, որ կալանքի միջնորդություն ներկայացվի մարտի 16-ին ու մինչեւ ապրիլի 8-ը չքննվի…կամ, տեսե՞լ եք, որ դատավորը բացակայի, ու հայտնի չլինի, թե երբ է գալու: Պարզ է, որ չեք տեսել, որովհետեւ նման բան չի լինում»:

Փաստաբանի խոսքով՝ ութ օր է, չեն կարողանում կապվել դատավոր Դանիբեկյանի աշխատակազմի հետ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930