Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր խաչն օգնել է հայ ժողովրդի փրկությանը անցյալ 100 և ավելի տարիների ընթացքում». Հայկական համագումարը հորդորում է աջակցել Ամերիկյան Կարմիր խաչի՝ արյուն նվիրաբերելու ծրագրին

Ապրիլ 08,2020 15:11

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) հորդորում է բոլոր ամերիկահայերին սատարել Ամերիկյան Կարմիր խաչին և օգնել փրկել կյանքեր՝ արյուն հանձնելով:

«Կարմիր խաչը հասել է հայ ժողովրդին փրկությանն անցյալ 100 և ավելի տարիների ընթացքում»,– ասացին Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը:

«Կարմիր խաչն աջակցում էր հայ ժողովրդին, երբ նրա հիմնադիր և բարերար Կլարա Բարտոնը օգնություն բերեց Միացյալ Նահանգներից՝ ի պատասխան Համիդյան ջարդերի: Կարմիր խաչն աջակցում էր հայ ժողովրդին` Հայոց ցեղասպանության ժամանակ և Ամերիկյան Կարմիր խաչն առաջին միջազգային արձագանքման թիմերից էր, որը ժամանեց Հայաստան` 1988թ.-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո»,– շարունակեցին համանախագահները:

Նվեր Հայաստանից Ամերիկային՝ ի երախտագիտություն երկրաշարժից հետո օգնության ջանքերի, արձանի մակագրության մեջ ասվում է. «Ամերիկացի ժողովրդին երախտապարտ հայ ժողովրդից. Երկրաշարժի օժանդակություն, 7 դեկտեմբեր, 1988թ.»:

1991թ.-ի մարտին Ամերիկայի հայկական համագումարի կողմից համահովանավորվող նվիրատվության արարողությանը, Ամերիկայի Կարմիր խաչի այն ժամանակվա նախագահ Էլիզաբեթ Դոլը բացեց Հայաստանի կողմից նվիրաբերված հուշարձան` ի երախտագիտություն 1988թ.-ի երկրաշարժին հաջորդած տարիներին Ամերիկայի օգնության ջանքերի:

«COVID-19 համաճարակի հետևանքով ստեղծված այս աննախադեպ ժամանակներում ամերիկահայերը կարող են իրենց գնահատանքն արտահայտել Կարմիր խաչին՝ արյուն հանձնելով և օգնելով համաճարակից տուժած իրենց հայրենակից ամերիկացիներին և առաջնագծում աշխատող բուժանձնակազմին, ովքեր հոգում են իրենց հիվանդների հրատապ կարիքները»,– եզրափակեցին համանախագահները:

Կլարա Բարտոնի կողմից 1881թ.-ին հիմնադրված Ամերիկյան Կարմիր խաչը նվիրված է եղել ծառայելու կարիքավոր մարդկանց: Կարմիր խաչը ստացավ իր առաջին կոնգրեսական կանոնադրությունը 1900թ.-ին և մինչ օրս դաշնային կառավարության կողմից նրան հանձնարարված է ծառայություններ մատուցել ամերիկյան զինված ուժերի անդամներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև տրամադրել աղետներից օգնություն Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում:

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930