Ուզում ենք անդրադառնալ վերջին մի քանի օրվա ընթացքում հայաստանյան մամուլում տեղ գտած մի շարք հոդվածներում և հրապարակումներում «Տարոն-Ավիա» ՍՊԸ ավիաընկերության վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին՝
Առաջինը՝ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը իր գործունեության ընթացքում ոչ մի թռիչք չի իրականացրել դեպի Բուլղարիա։
Երկրորդը՝ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը և նրա կողմից շահագործվող օդանավերը երբևէ ներգրավված չեն եղել Աֆրիկայում ապօրինի գործունեության, զենքի և թմրանյութերի վաճառքի մեջ։
Մենք նույնպես մտահոգված ենք հայկական քաղաքացիական ավիացիայի ապագայով և ակնկալում ենք ստեղծված խնդիրների շուտափույթ հանգուցալուծում։
Կարդացեք նաև
«Տարոն–Ավիա» ՍՊԸ ղեկավարություն