Այսօրվանից մինչև ս.թ. մայիսի 31-ը Ucom-ի շարժական կապի Ունիվերսալ, Ունիվերսալ Պլյուս հետվճարային և u Կանխավճարային ծառայության բոլոր սակագնային պլանների բաժանորդները կօգտվեն հեռավար ուսուցման մի շարք կայքերից ու հավելվածներից՝ չվճարելով օգտագործված ինտերնետի համար։ Դրանցից են www.zoom.us կայքը և Zoom հավելվածը, Skype-ը, Viber-ը, նաև WhatsApp հավելվածը, www.armedu.am-ն ու մի շարք այլ կայքեր:
Սա իրականացվում է Ucom ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և ԿԳՄՍ նախարարության հետ գործակցության շրջանակում, որը միտված է խթանելու հեռավար ուսուցումը Հայաստանի ողջ տարածքում:
«Ucom ընկերությունը խիստ կարևորում է որակյալ կրթությունը, իսկ այս օրերին մեր աշխատակիցներից շատերն իրենց կամավորական աջակցությունն են ցուցաբերում մարզերի դպրոցականներին՝ հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման գործընթացում: Տվյալ առաջարկի շնորհիվ, ի դեպ, նույնիսկ u Կանխավճարային 1000 և 1500 սակագնային պլաններից օգտվող բաժանորդներն ընդամենը 1000 կամ 1500 դրամի դիմաց ստանում են առցանց կրթվելու և շփվելու նույնչափ հնարավորություններ, որքան և մյուս սակագնային պլանների բաժանորդները։ Ucom-ը գիտակցում է, որ հիմա առավել քան երբևէ մարդիկ պետք է շարունակեն առցանց կրթվել ու պահպանել իրենց կապը թե՛ մտերիմների, թե՛ գործընկերների հետ, այդ պատճառով է կայացրել այս բաժանորդամետ որոշումը», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Նշենք նաև, որ Ucom-ի շարժական հեռախոսակապի կանխավճարային SIM քարտերը u Պարզ սակագնային պլանով այս օրերին կարելի է ձեռք բերել «Հայ Մամուլի» բոլոր գործող կրպակներից և Հայփոստի բաժանմունքներից: Քարտը ձեռք բերելիս անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և վճարել 1000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կփոխանցվի բաժանորդի հաշվեկշռին: Առաջարկից օգտվելու համար հարկավոր է անցում կատարել u Կանխավճարային սակագնային պլաններից մեկին՝ հավաքելով համապատասխան ակտիվացման կոդը. *254# կոդը u1000 սակագնային պլանն ընտրելու համար, *251# կոդը u1500 սակագնային պլանին, *252#՝ u2000, ինչպես նաև *253# կոդը u3000 սակագնային պլանին անցնելու համար: Ի դեպ, քարտն ակտիվացնելուց հետո Ucom-ի ծառայությունները կարելի է կառավարել Ucom հավելվածի և ակտիվացման կոդերի միջոցով:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաև, որ Ucom-ի կանխավճարային քարտեր, ինչպես նաև սմարթֆոններ, պլանշետներ և հեռակառավարման վահանակներ կարելի է ձեռք բերել նախևառաջ առցանց՝ Ucom-ի ինտերնետ խանութից: Առաքումը գործում է Երևան քաղաքում և մի շարք մարզային քաղաքներում:
«Յուքոմ» ՓԲԸ