Լրահոս
Օրվա լրահոսը

Գների աճի վերաբերյալ հակասական տվյալներ են հաղորդվում թե՛ պաշտոնյաների, թե՛ տնտեսվարողների կողմից. «Հրապարակ»

Ապրիլ 08,2020 12:21

4 օր առաջ, երբ ՄԱԿ-ի Սննդի համաշխարհային կազմակերպությունը (WFP) ահազանգեց, որ մեծ ճգնաժամ է սպասվում, երեւանյան սուպերմարկետներում առեւտուրն էլ ավելի աշխուժացավ, սայլակներն ավելի բեռնված էին մոտեցնում դրամարկղերին: Որոշ սուպերմարկետներում արձանագրում էին, որ անգամ Նոր տարվա նախօրեին այսպիսի առեւտուր չի եղել։

Պարենի աճող պահանջարկի պայմաններում թանկացումներն անխուսափելի էին:

Հնդկաձավարի կիլոգրամը մեկ շաբաթում 300 դրամից սահուն կերպով հասավ մինչեւ 700-ի: Այս գինը նկատել ենք Ավան թաղամասի «Շահավետ» սուպերմարկետում: «Արեւ» սուպերմարկետում ոսպը 450 դրամից թանկացավ մինչեւ 650-700 դրամ: 50-100 դրամով էլ թանկացան մակարոնեղենը, բրինձը, իսկ որոշ մարզերից՝ Արագածոտնից, Լոռուց, լուրեր եկան, որ թանկացել է հացը: Հացի գնի շուրջ իրավիճակը, առհասարակ, հասկանալի չէ: Հակասական տվյալներ են հաղորդվում թե՛ պաշտոնյաների, թե՛ տնտեսվարողների կողմից:

Որոշ տնտեսվարողներ Վանաձորից թանկացումները բացատրում են կարանտինի պայմաններում ալյուրի ներկրման բարդություններով: Մյուսները վստահեցնում են, որ ալյուրը չի թանկացել:

«Սեւանի հացի գործարան» ՓԲԸ տնօրեն Աշոտ Ավետիսյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ հացի գները նույնն են: «Ներկրման բարդությունները չե՞ն ազդել ալյուրի գնի վրա»: «Ոչ, հացի գինը չի փոխվել, ալյուրի գինը՝ նույնպես»,- ասաց գործարանի տնօրենը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն ուղիղ եթերում ասաց, որ վերջին օրերին մեկ կիլոգրամ ալյուրը մոտ 10 դրամով թանկացել է։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 6-ին, ուղիղ միացման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում հացի թանկացում չի եղել: «Բայց ուզում եմ ասել նաեւ, որ էդ թանկացումների մի մասը կարող է կապված լինել, օրինակ, արտարժութային տատանումների հետ»,- ասաց նա: Կառավարության հույսը հայ գյուղացին է եւ այն, որ ներմուծողներին արտոնյալ 0 տոկոսով վարկեր տալով, կհասնեն նրան, որ սննդամթերքի թանկացում չլինի: Իսկ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, ինչպես հայտնի է, օրեր առաջ հայտարարել էր, որ արտակարգ դրության ժամանակ հնարավոր է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրանան: Զրոյացնելով կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի եւ մի շարք այլ ապրանքատեսակների ներմուծումը ԵԱՏՄ տարածքից, կառավարությունը, փաստորեն, ուզում է կանխել առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930