Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դիզելի գները կիջնեն, քանի որ նոր խմբաքանակ ենք ստացել». Բարսեղ Բեգլարյան. «Ժամանակ»

Ապրիլ 08,2020 10:53

Նավթի համաշխարհային գների նվազման ֆոնին էական գնանկում կա նաև Հայաստանում վառելիքի գների մասով։ Մասնավորապես, էական նվազել են բենզինի գները։ Այս օրերին բենզինի 1 լիտրն արժե 300-320 դրամ։

Որքան էլ ուշագրավ է, սակայն, դիզելի գինը շատ դանդաղ է նվազում, այս օրերին այն դեռևս վաճառվում է 370-390 դրամով։

Նշենք, որ Հայաստանն ամենից շատ նավթամթերք ներմուծում է Ռուսաստանի Դաշնությունից։ ՌԴ-ից հետո նավթամթերք ներմուծում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Իրանից ներկրված նավթամթերքի ծավալում գերակշռում է հենց դիզվառելիքը։

«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ շատ շուտով, մինչև շաբաթվա վերջ, ամենայն հավանականությամբ, դիզելի գները ևս կիջնեն։ «Հիմա շատ քիչ է նվազել, քանի որ մեծ խմբաքանակ էինք ներկրել մինչև գնանկումը։ Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, մինչև շաբաթվա վերջ գները կիջնեն, քանի որ նոր խմբաքանակ ենք ստացել»,- ասաց Բարսեղ Բեգլարյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930