Երեկ հայտնի դարձավ, որ այս տարվա ապրիլի 4-ին ՊԲ զորամասերից մեկում սպանված ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանին կյանքից դիտավորությամբ զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը: «Ժողովուրդ» օրաթերթին զինվորի մահվան դեպքից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ մինչ Գարեգին Բաբակեխյանին սպանելը նրա վրա նռնակ են նետել ապրիլի 4-ին ՊԲ զորամասում։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների մոտ հարուցված քրեական գործով նախնական տվյալներ են եղել, որ դիրքում նռնակ է պայթել:
Ըստ նախնական վարկածի՝ Գարեգին Բաբակեխյանի մահվան գործով ձերբակալված ժամկետային զինծառայողը դիրքում հերթապահության ժամանակ մի ակնթարթ քնել է, որից հետո արթնացել է եւ տեսնվելով զինվորին՝ մտածել է, թե հակառակորդն է, ու նռնակը նետել է նրա ուղղությամբ: Այդ զինվորը եղել է Գարեգին Բաբակեխյանը: Ավելի ուշ, տեսնելով, որ նռնակի պայթելուց վիրավորվել է իր ծառայակից ընկերը, մտածել է, որ նրան վիրավորելու համար իրեն են մեղադրելու, որոշել է հետքերը թաքցնելու համար կրակել նրա կզակից` այդպիսով տպավորություն ստեղծելով, թե, իբր, Գարեգին Բաբակեխյանը ինքնասպան է եղել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։