Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվին հաջողվում է միջազգային լոյալ դիտորդների, ռուս պաշտոնյաների օգնությամբ քողարկել ընտրությունների մասին քննադատական գնահատականները. EPDE

Ապրիլ 07,2020 23:54

«Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը» (EPDE) հրապարակել է զեկույց` 2020թ. փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Զեկույցի հեղինակ Անտոն Շեխովցովը փաստում է, որ արևմտյան փորձագետները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը համարում են ավտորիտար, չնայած դրան պաշտոնական Բաքուն պարբերաբար հրավիրում է միջազգային դիտորդների` խորհրդարանական և նախագահական ընտրությունների մոնիթորինգի համար: Այն դեպքում, երբ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ը և ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովը քննադատում են Ադրբեջանում կայացած ընտրությունները` քաղաքական իրական մրցակցության բացակայության, իրավունքների և ազատության սահմանափակումների համար, Ալիևի ռեժիմին հաջողվում է գտնել արևմտյան այնպիսի դիտորդների, որոնք պատրաստ են գովաբանել Ադրբեջանը` իբրև թե ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների համար:

Զեկույցը փաստում է, որ Ընտրությունների Միջազգային Դիտորդական Առաքելությունը (ԵԽԽՎ )փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունները որակել է ոչ մրցակցային` օրենսդրական և քաղաքական մի շարք սահմանափակումների պատճառով: Այնուամենայնիվ, միջազգային մյուս կազմակերպությունների ճնշող մասը և առանձին դիտորդներ համարում են, որ Ադրբեջանն անցկացրել է ժողովրդավարական , միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ:

Զեկույցի հեղինակը շեշտում է, որ փաստերը վկայում են այն մասին, որ Ադրբեջանը միտումնավոր ընտրել է միջազգային դիտորդական այնպիսի առաքելություններ, որոնք արդյունքում դրական էին գնահատելու ընտրությունները: Ուշագրավ է, որ եվրոպացի բոլոր դիտորդները, որոնք ներկայացրել են Ադրբեջանի հետ միջխորհդարանական խմբավորումները, բարձր են գնահատել տեղի ունեցած ընտրությունները: Նման գնահատական են տվել նաև Ադրբեջանի խորհրդարանի կողմից հրավիրված եվրոպացի դիտորդները` քաղաքական գործիչներ, գիտնականներ, լրագրողներ, հասարակական գործիչներ:

Զեկույցի համաձայն` ընտրությունների դիտորդական առաքելության համակարգողը, որի կազմակերպիչը եղել է Ժողովրդավարության եվրոպական խորհուրդը և որը բաղկացած է եղել 18 եվրոպացի քաղաքական գործիչներից և փորձագետներից, եղել է լեհ աջակողմյան քաղաքական գործիչ, որն ունի ռուս քաղաքական գործիչներին միջազգային դիտորդական կանխակալ առաքելություն տրամադրելու համբավ:

Նշվում է նաև, որ ադրբեջանական ԶԼՄ-ները միտումնավոր խեղաթյուրել են եվրոպացի անկախ դիտորդների քննադատական հայտարարությունները: Ընտրությունների Միջազգային Դիտորդական Առաքելության նախնական արդյունքների հրապարակումից հետո ադրբեջանական լրատվամիջոցները փորձել են քողարկել և վարկաբեկել այդ գնահատականները` միջազգային լոյալ դիտորդների, ռուս պաշտոնյաների և քաղաքական գործիչների օգնությամբ` ասվում է զեկույցում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930