Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգչուհի Նադեժդա Բաբկինան, որի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, գտնվում է արհեստական կոմայի մեջ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է պատգամավոր Եվգենի Գերասիմովը:
Նրա խոսքով` բժիշկները կոմա առաջացնելու որոշում են կայացրել շնչառության ռիթմը պահելու և օրգանիզմի վրա բեռը թուլացնելու համար:
Ավելի վաղ Նադեժդա Բաբկինայի մամուլի քարտուղարը գործակալությանը հաղորդել էր, որ 70-ամյա երգչուհին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ