ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2 միլիոն դրամ փոխհատուցման եւ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել դատարան: Հայցը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց՝ դեռ չի ցանկանում հստակեցնել, թե Նիկոլ Փաշինյանի որ հայտարարությունն են համարում զրպարտչական, ասաց՝ բոլոր մանրամասները կներկայացնեն վաղը հրավիրված ասուլիսում:
Ըստ նրա՝ հայցի պատճառը վարչապետի կողմից արված չհավասարակշռված եւ անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություններն են:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ է դատի տալիս վարչապետին, առաջին անգամ հայցը կրկին հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից: Այն ժամանակ հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն էր:
Հայցվոր կողմի՝ համոզմամբ՝ Ֆրանսիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետի ներկայացրած պարզաբանումները՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի հեռախոսազրույցի վերաբերյալ, վերաբերել է իրեն: Այս գործով վարույթը կարճվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ ու հայցադիմումից հայցվոր կողմի հրաժարվելու հիմքով:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մարտի 1-ի 10-ը զոհերը
2008 թվականի մարտի 1-2-ին Երևանի կենտրոնում սպանվել է 10 մարդ՝ 2 ոստիկաններ և 8 քաղաքացիական անձինք։ Մինչ օրս սպանությունների համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք չի դատապարտվել։
10 տարի է գրում եմ մեղվորնեի անուններն,միեվնույնն է մեր ազգը նոից կրկնոմ է «ՌՈԲ ՄԱՐԴԱՍՊԱՆ»:
Միթե զոհվածների հարազատներն չեն ուզում իմանալ իրականում ինչ է տեղի ունեցել:
Նիկոլի հայտարարությունից հետո(ժողովուրդ զինվեք ինքնապաշտպանության համար,քարով,փայտով կամ ով ինչով կարող է) որոշ մարդիկ այն ընդունեցին որ կարելի է նաեվ զենքով:
Չմոռանաք որ 2008 թվականի մարտի 1 կազմակերպողն եղել է ԼՏՊ-ը:ԼՏՊ-ի հրամանով մարտի 1-ին մայրաքաղաքում ձեռնարկվում է սադրիչ գործողություններ, հրահրելով զանգվածային անկարգություններ: Ոստիկանությանը ցուցարարներին կոչ արեց համապատասխան զննություն կատարելու հնարավորություն տալ: Նիկոլի կոչից հաջորդեց նստացույցի մասնակիցների հարձակումը ոստիկանների վրա: Ցուցարարները սկսեցին նրանց վրա նետել քարեր, փայտի կտորներ, մետաղյա ձողեր և այլն: Որից հետո ըստ ՀՀ սահմանադրության, օպերատիվ որոշում կայացվեց` օրենքով նախատեսված շրջանակներում համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Ումն էր ձեռնատու հրահրել զանգվածային անկարգություններ
1.Լեոն Տեր-Պետրոսյանին
Ով էր կազմակերպիչն
2.Նիկոլ Փաշինյան
Ով է պատասխանատու ՀՀ քաղաքացու անվտանգության համար
3.ՀՀ նախագահն, որին ընտրել էնք մենք:
Իսկ հիմա ամենա նուրբ մասն Մարտի 1-ի,որ միշտ ծածկում է իր մարմնով ԼՏՊ-ին, դա Անդրանիկ Քոչարյանն է որ եղել է ԼՏՊ-ի հավատարիմն 1990 թվականից մինչեվ հիմա ու միշտ ԼՏՊ-ի մութ գործերի քողարկողն է:
Քանի որ կա Անդրանիկ Քոչարյան,երբեք չի լուծվի Մարտի 1-ի հարցը ի օգուտ ժողովրդի:Մարտի 1-ի մեղավորներն կպատժվեն այն ժամանկ երբ Անդրանիկ Քոչարյանն չի մասնակցի քննությանն: