Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլան. «Դիարբեքիրում ինչու՞ է 27 օրում ընդամենը 500 թեստավորում արվել». Ermenihaber.am

Ապրիլ 07,2020 23:45

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրի շրջանից ընտրված խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Կարո Փայլանն անհանգստություն է հայտնել Դիարբեքիրում կատարված քչաքանակ թեստավորումների կապակցությամբ:

Նա Թուրքիայի առողջապահության նախարարին ուղղված հարցադիմում է ներկայացրել մեջլիս: Հարցման հայ պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչու է մարտի 11-ին (Թուրքիայում կորոնավիրուս 1-ին դեպքի հայտարարման օրը) հաջորդած 27 օրվա ընթացքում քրդաբնակ Դիարբեքիրում ընդամենը 500 թեստավորում արվել։ Եվ դա այն դեպքում, երբ իր տեղեկություններով այդ քաղաքում բավական տարածում ունեն կորոնավիրուսի դեպքերը:

«Վարակի տարածումից մահեր գրանցած մոտ 2 մլն բնակչություն ունեցող Դիարբեքիր քաղաքում այդքան քիչ քանակությամբ թեստավորում անելն անհասկանալի է»,- ասել է Փայլանը:

Հարցադիմումի մեջ Փայլանը թուրք նախարարից հետաքրքրվել է, թե արդյոք խտրականություն է դրվում տարբեր նահանգների միջև, երբ թեստեր են բաժանվում, ինչպես նաև հարցրել, թե երբ արագ թեստերն անվճար կլինեն քաղաքացիների համար։

Թուրքական աղբյուրը նշում է նաև, որ  Թուրքիայի բժշկական ասոցիացիան ևս կասկածի տակ էր դրել Դիարբեքիրի վերաբերյալ պաշտոնական տվյալները՝ նշելով, որ առողջապահության նախարարը հայտարարել էր, որ քաղաքում կորոնավիրուսից մահ չի արձանագրվել, այնինչ այդ պահի դրությամբ եղել է առնվազն  5 մահ:

Նշենք, որ մինչ այժմ Թուրքիայի ամբողջ տարածքում կատարվել է 202.845 թեստավորում:

Աղբյուր`    Ermenihaber.am/Birgün

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930