Սիսիանում այսօր միջադեպ է տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանության մասնակցությամբ: Ներկա պահին միջադեպից տուժած երեք քաղաքացիներ գտնվում են Աղիտուի զինվորական հոսպիտալում: Ոստիկանության գործողություններից դժգոհ քաղաքացիները հավաքվել էին ոստիկանության շենքի մոտ՝ դժգոհ Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի գործողություններից: Ըստ որում, շատերը միջադեպի մանրամասներին իրականում անհաղորդ են: Վստահ եմ, շուտով կլինի պաշտոնական տեղեկատվություն, ընդամենը պետք է սպասել: Մտահոգիչ է, սակայն, որ փորձ է արվում տեղի ունեցածը ինչ-որ կերպ կապել գործող և նախկին քաղաքապետերի հետ:
Միանգամայն բնական է, որ ստեղծված իրավիճակում Սիսիանի քաղաքապետ Ա. Սարգսյանը որևէ կերպ պետք է արձագանքեր, որովհետև միջադեպի մասնակից քաղաքացիներից մեկը Սիսիանի ավագանու անդամ է: Բացի այդ ոստիկանության շենքի մոտ հավաքվածները համայնքի բնակիչներ են: Վստահ եմ, պատկան մարմինները քննության արդյունքում կգնահատեն ոստիկանության գործողությունների իրավաչափությունը, ինչպես նաև միջադեպի մասնակիցների գործողությունների օրինականությունը: Խնդրում եմ, ավելորդ լարվածություն չստեղծել և ձեռնպահ մնալ գնահատականներից ու որակումներից վերաբերելի միջադեպի մասնակից որևէ մեկ կողմին, քանի դեռ չկա որևէ պաշտոնական տեղեկատվություն:
Balyan Vardan-ի ֆեյսբուքյան էջից
«Որոտան»