«Կառավարությունը անելու է ամեն ինչ, որպեսզի նվազագույնի հասցնի մեր քաղաքացիների առողջության վտանգման ռիսկերը»,- ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։
Նա հավելեց, որ ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին հնարավորինս կապահովեն անվտանգության բոլոր կանոնները. «Կուժեղացնենք մեր հսկողությունը կուտակումների վերաբերյալ։ Եվ տվյալ միջոցառումները կապահովեն, որպեսզի մեր բնակչության առողջությունը չվտանգվի որևէ կերպ»։
Գրիգորի Մարտիրոսյանը ընդգծեց, որ կանեն առավելագույնը կանխելու կորոնավիրուսի տարածումը Արցախում։
https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/2552771195042883
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ