Ապրիլի 14-ին Արցախի հանրապետությունում կկայանան հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլը: Այս մասին այսօր հրավիրված նիստում որոշում է կայացրել ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը`առաջնորդվելով ԱՀ Սահմանադրության եւ ԸՕ-ի պահանջներով:
«Համաձայն օրենքի՝ քվեարկությանը հաջորդող 14-րդ օրը, այսինքն` ապրիլի 14-ին պետք է անցկացվեն ընտրություններ: Հաշվի առնելով ԱՀ Ազգային ժողովի և նախագահական ընտրությունների 2020 թվականի մարտի 31-ի արդյունքները՝ ԱՀ ԿԸՀ-ն որոշում է 2020 թվականի ապրիլի 14-ին անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ: Քվեարկության օրը հայտարարվում է ոչ աշխատանքային»,- ասաց ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:
Վիճակահանության արդյունքում հաստատվեց, որ քվեաթերթիկում առաջին համարը կլինի ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը, երկրորդ համարը` Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Մասիս Մայիլյանն իր ընտրողներին հորդորել էր`բոյկոտել երկրորդ փուլի քվեարկությունը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ