Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գեորգի Ավետիսյան. «Դարոինքում» վարակվածները արտադրամասի աշխատակից չեն եւ վարակի տարածումը գործարանում զրոյական ռիսկ ունի»

Ապրիլ 07,2020 19:07

Սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանին կառավարության մամուլի կենտրոնում լրատվամիջոցները բազմաթիվ հարցեր էին ուղղել, որոնց պատասխանելուց հետո հայտնի դարձավ, որ.

Արտերկրից Հայաստան մուտք գործող բեռնատարների վարորդները նախքան Հայաստանի սահմանը հատելը պարտադիր բուժզննում անցնում են համապատասխան մասնագետների մասնակցությամբ:

Արտադրության եւ վաճառքի ժամանակ հացի փաթեթավորման մասով օրենսդրական պարտադիր պահանջ չկա: Տեսչության հորդորներով շատ արտադրողներ իրականացնում են հացի փաթեթավորում: Իսկ որ հացի միջոցով հնարավոր է վարակը փոխանցել, նման գիտական աղբյուր, որեւէ հրապարակում տեսչությունում չեն տեսել:

Տեսչության աշխատակիցների մեջ կորոնավիրուսով վարակվածներ չկան: Բոլոր աշխատակիցները, որոնք անմիջական շփվում են արտադրությունների եւ սննդի շղթայի այլ օպերատորների հետ,  ունեն սանիտարական գրքույկ: Նրանք ապահովված են պաշտպանիչ բոլոր միջոցներով, այդ թվում նաեւ պաշտպանիչ արտահագուստով: Իսկ տեսուչները, որոնք ամենօրյա շրջայցեր են իրականացնում բոլոր կետերում, ունեն համապատասխան դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ նյութեր:

«Դարոինք» գործարանում կորոնավիրուսով հիվանդների մասին լուրն ստանալուց անմիջապես հետո ՍԱՏՄ-ը հանդիպել է ընկերության ղեկավարությանը: Տեսուչները պարզել են, որ վարակվածը ոչ թե արտադրության աշխատակից է, այլ մենեջեր: Արտադրության աշխատակիցները շփում չեն ունեցել տվյալ մենեջերի հետ եւ վարակի տարածումը տվյալ գործարանում զրոյական ռիսկ ունի:

ՍԱՏՄ-ն ստուգումների ընթացքում սահմանված նորմերը չպահպանելու համար աշխատում է տուգանքներ չկիրառել: Միակ պատիժը, որ կիրառում են, աշխատանքի, գործունեության կասեցումն է: Այս ընթացքում եղել է մեկ դեպք, որ գործունեություն կասեցվել է մինչեւ տեսչության բոլոր ցուցումները կիրականացվեն եւ խախտումները կվերացվեն:

Ապրանքների արտահանումը եւ ներմուծումը այս պահին բավականին ակտիվ է: Ժամկետանց ապրանքների մասով մտավախություններ միշտ կան, այդ պատճառով թե Սննդամթերքի անվտանգության տեսչությունն է անընդհատ շրջայցեր կատարում, թե համայնքների համապատասխան ստորաբաժանումները: Միայն այս ամսում քաղաքացիների ահազանգերի հիման վրա եղել է երկու դեպք, երբ  առգրավվել եւ տեղում ոչնչացվել է վտանգավոր սննդամթերքը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930