Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կրակոցներ է արձակել Երևանի 35-ամյա բնակչի ուղղությամբ և դիմել փախուստի. նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ

Ապրիլ 07,2020 17:45

2020թ. ապրիլի 6-ին՝ ժամը 20:00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ)  հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)  1-ին մասով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 35-ամյա տղամարդը նշված վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Եղբայրության փողոցում՝ շենքերի բանուկ հատվածում, որտեղ առերևույթ հանցագործություն կատարած անձը, կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք, և իր կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել՝ դիմել է փախուստի:

Կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է 8 հատ 9 մմ տրամաչափի հրազենից կրակոց արձակելու համար նախատեսված պարկուճ և 3 հատ գնդակ: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930