Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանին մատակարարել ռազմական ինքնաթիռներ: Ինչպես հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը, այս մասին ասվում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն՝ Բաքուն մտադիր է Ռուսաստանից Սու-25 և ՄիԳ-35 ռազմական ինքնաթիռներ գնել, այս նպատակով ադրբեջանական պատվիրակությունն այցելել է ինքնաթիռներ արտադրող գործարաններ և հանդիպել «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ներկայացուցիչների հետ:
«Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել մեր երկրին մատակարարել ռազմական ինքնաթիռներ այն քանակությամբ, որը անհրաժեշտ է Ադրբեջանի ռազմաօդային ուժերն… Ռուսական կողմը ադրբեջանական պատվիրակությանը ներկայացրել է ինքնաթիռների ռազմական հնարավորությունները, տեխնիկական մանրամասները»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ