Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում բանտարկությունների թիվը նվազել է, բանտերում մահացության ցուցանիշը շարունակում է բարձր մնալ. SPACE

Ապրիլ 07,2020 16:31

Եվրոպայի խորհուրդը հրապարակել է քրեական վիճակագրության մասին ամենամյա զեկույցը (SPACE), որը ներառում է 2018-2019թ. հունվար ընկած ժամանակաշրջանի տվյալները: Զեկույցի համաձայն՝ 2019թ. հունվարի դրությամբ Հայաստանում եղել է 2,266 բանտարկված՝ 2,965,269 բնակչության պարագայում, ինչը նշանակում է, որ երկրում ազատազրկվածների թիվը նվազել է 35.9%-ով՝ 2018-ի համեմատ (3,536):

Զեկույցի համաձայն՝ 2019թ. հունվարի 31-ի դրությամբ Եվրոպայում 100.000 բնակչին բաժին է ընկել 106.1 ազատազրկված կամ 1 բանտարկյալ յուրաքանչյուր 943-րդ բնակչին, իսկ ԵԽ անդամ 45 երկրներում ուղղիչ հաստատություններում եղել է 1,540,484 մարդ: Բնակչության մեկ շնչին հասնող բանտարկյալների թվով առաջատարը Ռուսաստանն է, որին հաջորդում է Թուրքիան (329.0), Վրաստանը (269.7), Լիտվան (232.1), Ադրբեջանը (218.2) և Չեխիան (202.6): Բանտարկյալների ամենացածր ցուցանիշը գրանցվել է Սան Մարինոյում (2.9), Լիխտենշտեյնում (31.3), Իսլանդիայում (40.3), Ֆինլանդիայում (49.8), Մոնակոյում (54.8), Նիդեռլանդներում (56.4) և Շվեդիայում:

Հայաստանում Եվրոպայում 100.000 բնակչին բաժին է ընկնում 76.4 ազատազրկված, որը եվրոպական միջինից բարձր ցուցանիշ է: Նշվում է, որ ներկայումս Հայաստանը պատկանում է այն երկրների թվին, որտեղ ազատազրկման ամենացածր ցուցանիշներն են, որոնք համադրելի են Գերմանիայի, Դանիայի և Սլովենիայի ցուցանիշների հետ:

Հայաստանում քրեակատարողական հիմնարկների լրակազմը 5,346 է, որի արդյունքում բանտային գերբեռնվածության ցուցանիշը 42.4 է , ինչը զգալիորեն ցածր է Եվրոպայում միջին ցուցանիշից: Ավելին, գերբեռնվածությունը 2017թ. 66.1- ից կրճատվել է մինչև 42.4 -ի (2018թ): Կին կալանավորվածների և դատապարտյալների թիվը 72 է, ինչը կազմում է ընդհանուրի 3.2% և եվրոպական միջին ցուցանիշից (5.1) ցածր է: Օտարերկրյա բանտարկվածների թիվը 118 է:

2018թ. քրեակատարողական ծառայությունների վարչակազմի համար ամենամեծ բյուջե հատկացրած երկիրը Ռուսաստանն է (3.5 մլրդ եվրո), նրան հաջորդում են Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Թուրքիան: Հայաստանը 2018թ. քրեակատարողական ծառայությունների վարչակազմի վրա ծախսել է 15.16 մլն եվրո, ինչը 2017թ. համեմատությամբ գրեթե չի փոխվել: Հայաստանում դատապարտյալների զգալի մասը (38,2%) ազատազրկված է 5-10 տարի ժամկետով:

Զեկույցի համաձայն՝ 2018-ին Հայաստանի բանտերում գրանցվել է մահացության 10 դեպք, այդ թվում՝ 2 ինքնասպանություն, 10 հազար բանտարկյալի դեպքում մահացության մակարդակը կազմել է 44,1, ինքնասպանության մակարդակը՝ 8,8 ինչը բարձր է եվրոպական միջին ցուցանիշից:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930