Եվրոպական միությունը և «EU4Digital» նախաձեռնությունն աջակցում են «The Global Hack» առցանց հաքաթոնին, որը նախատեսված է ընթացիկ կորոնավիրուսային համավարակի պայմաններում հրատապ անհրաժեշտության լուծումների մասով գաղափարների փոխանակման ու արագ մշակման համար:
«The Global Hack» հաքաթոնն անցկացվելու է ապրիլի 9-ից 12-ը՝ ամբողջությամբ առցանց ռեժիմով: Մասնակցության համար հրավիրվում են բոլոր՝ իրենց բնագավառներում արհեստավարժ մասնագետները, գիտնականները, տեխնոլոգիական ոլորտի նվիրյալները, գործարար առաջնորդները, նախագծերի ղեկավարները, մարքեթինգի փորձագետները, դիզայներներն ու նորարարներն՝ Արևելյան գործընկեր երկրներից և ամբողջ աշխարհից:
Առցանց հաքաթոնը կազմակերպել են Accelerate Estonia-ն, Garage48-ը և Guaana-ն՝ Devpost-ի աջակցությամբ:
Եվրոպական հանձնաժողովը մինչև 75.000 եվրո կտրամադրի «The Global Hack» հաքաթոնի հաղթող թիմերի մրցանակային ֆոնդին: Լավագույն գաղափարների ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 100.000 եվրո:
Կարդացեք նաև
ԵՄ-ն նաև ներդրում կունենա սկսնակ ձեռնարկությունների (ստարտափների), փոքր բիզնեսի ու էլեկտրոնային առողջապահության ոլորտում կառավարության գործունեության հետ կապված մարտահրավերների հաղթահարման, ինչպես նաև անհրաժեշտ ուղղություններում կենսունակ լուծումներ ապահովելու համար մասնագետների պատրաստման գործում:
«The Global Hack»-ը նպատակ ունի միավորել աշխարհի տարբեր երկրների մարդկանց՝ գաղափարներով, նոու-հաուներով ու լավագույն փորձով միմյանց հետ կիսվելու և, այդպիսով, ստեղծարար ու ճկուն լուծումների հանգելու համար: Համաշխարհային կարգի մենթորների ու տաղանդաշատ թիմերի համախմբման միջոցով հնարավոր կլինի մշակել լուծումներ՝ հանուն վաղվա օրվա: Հաքաթոնը կներկայացնի նորագույն լուծումներ, որոնք կարող են ի ցույց դնել, թե ինչպես է հնարավոր թվային նորարարություններն օգտագործել տեղական հարևանությունները միմյանց կապելու և առավել խոցելի վիճակում գտնվող անձանց օգնելու համար:
Այս առցանց իրադարձությունն արդեն իսկ մեծ ուշադրության է արժանացել ամբողջ աշխարհում. ի թիվս այլոց, այն լուսաբանել են «Forbes» ամսագիրը, Silicon Republic-ը և CNN-ը: Այն նաև ներգրավել է համաշխարհային մակարդակի մենթորների այնպիսի աստղաբույլի, ինչպիսիք են՝ OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը, Էստոնիայի նախկին նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսն ու հանրային առողջապահության մասնագետ և նյարդատեխնոլոգ Խալիան:
Յուրաքանչյուր ոք կարող է հավաքել 6-12 հոգանոց թիմ, ովքեր նվիրված են գաղափարին: Թիմի ղեկավարը պետք է գաղափարն ու դրա անվանումը գրանցի Guaana-յի միջոցով: Հաքաթոնի ընթացքում մասնակիցները կմշակեն իրենց լավագույն և ամենալուսավոր գաղափարները, որպեսզի արձագանքեն ընթացիկ սոցիալ-տնտեսական ճգնաժամին և աջակցեն դրա հետևանքների վերացմանը: Reddit-ում գործող էջի միջոցով յուրաքանչյուր մասնակից անձ կարող է ներկայացնել իր գաղափարը՝ այլ օգտատերերի հետադարձ կապի և գործընկերներ գտնելու համար, ինչպես նաև՝ ծանոթանալ հայտի ներկայացման կանոններին:
Մամուլի հաղորդագրություն