Երկու հայ ուսանողներ՝ Ալեքսանդր և Գեորգի Ձավարյանները, Լոնդոնում միացել են կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու գործին։
Նրանք իրենց ընկերոջ՝ Ֆինլեյ Ուայթի հետ իրենց դպրոցը վերածել են ժամանակավոր արտադրամասի և պաշտպանիչ դիմակներ են արտադրում՝ կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու գործում օգնելու համար։
Նրանք օգտագործում են իրենց դպրոցի 3D տպիչները՝ առողջապահության ոլորտի աշխատողների համար երեսպատման պաշտպանիչ դիմակներ ստեղծելու համար։
Դիմակները նրանք տրամադրում են անվճար՝ զուգահեռ զբաղվելով գումար հայթայթելով, որպեսզի կարողանան հոգալ հումքի և վճարման ծախսերը։
Կարդացեք նաև
Լոնդոնի արևմուտքում գտնվող Համսերսմիթ քաղաքի Latymer-ի բարձրագույն դպրոցի նախկին սան, Augment Bionics ստարտափի տեխնիկական ղեկավար, 22-ամյա գիտնական Գեորգի Ձավարյանը՝ տեսնելով, որ պաշտպանիչ դիմակների պակաս կա, որոշում է իր նախկին դպրոցում 3D սարքավորումների միջոցով զբաղվել դրանց արտադրությամբ։
Նա աշխատանքներում ներառում է նաև իր եղբորը՝ Ալեքսանդրին, որը լոնդոնյան դպրոցի ուսանող է։ Նրանց է միանում նաև Latymer-ի բարձրագույն դպրոցի նախկին սան՝ 19-ամյա Ֆինլեյ Ուայթը։
Պաշտպանիչ դիմակների պատրաստման գործը նրանք սկսել են անցյալ շաբաթ՝ պատրաստելով 90 դիմակ, որը ուղարկել են Ուելսի հիվանդանոցներից մեկին։ Եվս 500 դիմակի պատվեր նրանք ունեն Լոնդոնի, Լիվերպուլի և Շոտլանդիայի հիվանդանոցներից։
Գեորգին հուսով է, որ Մեծ Բրիտանիայում ավելի մեծ ընկերություններ ու խոշոր արտադրողներ կարող են սկսել զբաղվել այս գործով։
Երիտասարդների գործունեությանն անդրադարձել են բրիտանական առաջատար ԶԼՄ-ները՝ Sky News-ն ու BBC-ն։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Sky News-ի ռեպորտաժի տեսագրությունը։
WALDHEIM INTERNATIONAL
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ