Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի առումով առաջնային ռիսկի գոտում գտնվող 9 կալանավորի խափանման միջոցը փոխվել է. Գոռ Աբրահամյան

Ապրիլ 07,2020 15:11

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՔԿՀ-ներում պահվող նախնական կալանքի տակ գտնվող անձանց կորոնավիրուսային վարակումից և հիվանդությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում ՀՀ դատախազությունը սկսել է առաջնային ռիսկի գոտում գտնվող կալանավորված անձանց նկատմամբ խափանման միջոցի փոփոխման նախաձեռնություն:

Այդ նպատակով իրականցվել էր ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներ կիրառելու հիմքերի, իրավական մեխանիզմների նախնական ուսումնասիրություն՝ հաշվի առնելով նաև ազատության մեջ հայտնվելու պարագայում նրանց կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորման, ազատության մեջ գտնվելու պայմանները չխախտելու հնարավոր ռիսկերը:

Առանձնացվել էին նախաքննության և դատական քննության փուլում գտնվող քրեական գործերով խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր և/կամ խրոնիկական, մի քանի համակցված հիվանդություններ ունեցող, ներկայումս բժշկական հաստատություններում, հիմնականում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բժշկական օգնություն ստացող 11, ինչպես նաև այլ քրեակատարողական հիմնարկներում գտնվող 9 կալանավորված անձինք:

Մինչև ապրիլի 6-ը ներառյալ անմիջականորեն դատախազների որոշումներով արդեն իսկ փոփոխվել են նախաքննության փուլում գտվող գործերով անցնող 3 մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցները՝ ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին: Բացի այդ, դատական քննության փուլում գտնվող գործերով դատախազների կողմից հրատապության կարգով դատարաններ ներկայացված՝ 6 անձի նկատմամբ նախնական կալանքը փոփոխելու միջնորդություններ բավարարվել են: Որպես կանոն՝ դատարանների կողմից ևս ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Վերոնշյալ 9 անձանցից 4-ը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող անձինք են, 5-ը՝ այլ ՔԿՀ-ներում:

Գործընթացը շարունակվում է, առկա են արդեն իսկ դատարաններ ներկայացված այլ միջնորդություններ, որոնցով նախատեսված են դատական նիստեր, ինչպես նաև մշակման փուլում գտնվող միջնորդություններ, քննարկվող գործեր:

Այն անձանց տվյալները, ովքեր նշված գործընթացի արդյունքում հայտնվում են ազատության մեջ, փոխանցվում են նրանց հետագա գտնվելու, փաստացի բնակության վայրերի տարածքների ոստիկանական բաժանմունքներին՝ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների, ինքնամեկուսանալու պարտադիր պայմանների ու պահանջների կատարման, ինչպես նաև նրանց պատշաճ վարքագծի նկատմամբ խիստ հսկողություն իրականացնելու նպատակով՝ հաշվի առնելով առաջին հերթին ազատության մեջ գտնվելու պայմանների հնարավոր խախտումները, հատկապես պատասխանատվությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու դեպքերը բացառելու խիստ անհրաժեշտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930