Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնտեսական աճի տեմպի դանդաղումը կհանգեցնի բյուջե հավաքագրվող հարկային եկամուտների կրճատմանը, որի պարագայում կառավարությունը ներքին պարտքի ավելացման շնորհիվ կսպասարկի արտաքին պարտքը. ՏԶՆԿ

Ապրիլ 07,2020 13:58

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է համախառն արտաքին պարտքի 2018-2019թթ.-ի դիրքերին:

ՀՀ համախառն արտաքին պարտքի 2018-2019թթ. դիրքերը (ժամանակաշրջանի վերջի դրությամբ) փաստում են այն մասին, որ ՀՀ համախառն արտաքին պարտքը 2019թ.-ին նախորդ տարվա համեմատ ավելացել է 11.8%-ով կամ 1.29 մլրդ ԱՄՆ դոլարով` կազմելով շուրջ 12.2 մլրդ ԱՄՆ դոլար`

  • ՀՀ կառավարության արտաքին պարտքը 2019թ.-ին 2018թ.-ի համեմատ ավելացել է շուրջ 338.7 մլն ԱՄՆ դոլարով` կազմելով շուրջ 5.43 մլրդ ԱՄՆ դոլար:
  • Առևտրային բանկերի կողմից ոչ ռեզիդենտներից ներգրավված փոխառությունների գծով արտաքին պարտքը նախորդ տարվա ցուցանիշին գերազանցել է 618.8 մլն ԱՄՆ դոլարով ՝ կազմելով 3.13 մլրդ ԱՄՆ դոլար:
  • Տնտեսության այլ հատվածների` ֆինանսական ձեռնարկությունների, ընկերությունների, տնային տնտեսությունների և այլնի կողմից ոչ ռեզիդենտներից ստացված փոխառությունների գծով արտաքին պարտքը 2018թ.-ի ցուցանիշին գերազանցում է 280.48 մլն ԱՄՆ դոլարով՝ կազմելով 1.12 մլրդ ԱՄՆ դոլար:
  • ՀՀ մասնավոր ձեռնարկությունների կողմից պարտքային գործիքների միջոցով ուղղակի ներդրողներից, փոխկապակցված ընկերություններից ներգրավված օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով պարտքը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 109.3 մլն ԱՄՆ դոլար՝ կազմելով 1.9 մլրդ ԱՄՆ դոլար:
  • ՀՀ ԿԲ-ի արտաքին պարտքը անկում է արձանագրել 2019թ.-ին նախորդ տարվա համեմատ` կազմելով 617 մլն ԱՄՆ դոլար:

Այսպիսով` դիտարկվող ժամանակահատվածում համախառն արտաքին պարտքն ավելացել է 11.8%-ով` կազմելով շուրջ 12.2 մլրդ ԱՄՆ դոլար: Պարտքի կառուցվածքում ՀՀ կառավարության արտաքին պարտքի մասնաբաժինը կազմել է 44.5%: ՀՀ-ում և այլ երկրներում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված տնտեսական աճի տեմպի դանդաղումը կազդի ընկերությունների և տնային տնտեսությունների եկամուտների վրա, ինչպես նաև ՀՀ դրամի արժեզրկումը (որոշակի սահմանը գերազանցող արժեզրկում գրանցվելու դեպքում) ԱՄՆ դոլարի հանդեպ կարող է ընկերություններին և տնային տնտեսություններին խոցելի դարձնել արտարժույթային ռիսկի հանդեպ, հատկապես, եթե պարտավորությունները ստանձնվել են կարճաժամկետ հատվածի կտրվածքով: Սա իր հերթին բացասաբար կազդի ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների վրա, որի արդյունքում կարող է գրանցվել անհուսալի վարկերի քանակի և ծավալների աճ:

Արժութային ռիսկի հանդեպ խոցելի է նաև ՀՀ կառավարությունը, որի արդյունքում կգրանցվի պարտքի մեծության աճ: ՀՀ տնտեսական աճի տեմպի դանդաղումը կհանգեցնի բյուջե հավաքագրվող հարկային եկամուտների կրճատմանը, որի պարագայում ՀՀ կառավարությունը ներքին պարտքի ավելացման շնորհիվ կսպասարկի արտաքին պարտքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930