Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իմբիրը թանկացրած Մեյմանդարի շուկայի էդ մարդուն ես ի՞նչ անեմ… ձեզանից քանի՞սն են մարտի վերջին նազրվան վարունգ ուտում, սկի սեզոնին չեն ուտում». Գեղամ Գեւորգյան

Ապրիլ 07,2020 13:35

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանին հարցրեց հացամթերքի թանկացման մասին: Ըստ նրա, հացամթերքի թանկացումը միանգամից աղմուկ է բարձրացնում, ուստի եթե տնտեսվարողներն իմանան, որ ամեն պահի կարող է պատժվեն, ախորժակը կզսպեն:

Գեղամ Գեւորգյանը պատասխանեց. «Երբ անընդհատ շոշափվում է հանձնաժողովի անունը, օրինակ, Ծովագյուղում սուրճի ապարատի գնի հետ կապված, որ չեն աշխատում, իմբիրի հետ կապված, որ, գիտեք, Մեյմանդարի շուկայում վրացին, որ իմբիրն առել էր, գինը թանկացավ, որ նկարում են մեր գործընկերները իտալական սորտի հատուկ լոլիկը եւ ասում են՝ 5000 դրամ է, այնինչ մենք 750 դրամով կողքը լոլիկ ունենք, սա բերում է նախ այն խնդրին, որ ուղղակի հանձնաժողովը նամակներով ողողում են….Մենք այնքան աշխատանք ենք արել այս ընթացքում, որ անկեղծ եմ ասում, երեւի հանձնաժողովը վերջին 5 տարում այդքան աշխատանք չի արել: Չկա այդպիսի օր, որ մեր մոտ 12 ժամ աշխատողները նստած չլինեն: Մարդկանց մոտ տպավորություն է, որ համատարած ամեն ինչ թանկացել է, համատարած դեֆիցիտ է լինելու ու համատարած վատ է լինելու: Մենք ամեն օր տնտեսվարողներից տեղեկատվություն ենք ստանում, նույնիսկ մարզպետարանների աշխատակիցների միջոցով մարդկանց ապրանքների գնի մոնիտորինգ ենք անում: Բայց երբ հացի թանկացման մասին եք ասում, մենք ասել էինք, որ ալյուրի գինը բարձրացել է, միգուցե հացը թանկանա: Բայց երբ խոսում են հացի կրկնակի թանկացման մասին, հացը թանկացել էր ընդամենը 10-20 դրամով, խոսում են այնպիսի կարտելային համաձայնության մասին հազարավոր հաց արտադրողների կողմից, իսկ ՏՄՊՊՀ-ում ձեռները ծալած նստած են: Չի լինում այդպես»:

Գեւորգյանն ասաց, որ պատգամավորները երբեմն հանձնաժողովին դիմում են այնպիսի հարցերով, որոնցով ընդհանրապես որեւէ գործառույթ չունեն իրականացնելու. «Իսկ մենք, հենց դուք դիմում եք, պարտավոր ենք իրականացնել: Ստիպված իմբիրի մասով պաշտոնական գործընթաց է: Արդյունքում գիտե՞ք ինչ է եղել՝ ներմուծողները գինը չեն թանկացրել, «Զովքի», բոլորի ինվոյսն ունենք, իրենք թանկով առել, թանկով վաճառում են: Գնացել գտել ենք: Մեկը 200 կգ առած ընկերություն է, մեկը՝ Մեյմանդարի շուկան, մարդուն անհատացրել, գտել ենք: Հիմա գիտե՞ք ինչ են ուզում անենք, գտնենք, թե այդ մարդը էլ ի՞նչ ցիտրուսային մրգեր է առել, որ արհեստական դեֆիցիտի հիմքով տանենք մի բանով պատժենք, որովհետեւ երկու ամիս ժամանակ եմ ծախսել, որ ես դա գտնեմ: Բայց Մեյմանդարի շուկայի էդ մարդուն ես ի՞նչ անեմ: Կամ էն 5000 դրամանոց պուճուր լոլիկը, ես ավելի քան վստահ եմ, որ նրանց 99 տոկոսը երբեք դա չի կերել ու ցույց են տալիս: Նազրվան վարունգը մարտ ամսին ամենապիկ գինն է, ժողովուրդ ջան, ձեզանից քանի՞սն են մարտի վերջին նազրվան վարունգ ուտում, սկի սեզոնին չեն ուտում»:

Գեղամ Գեւորգյանն ասաց, որ ընդունում է, մարդիկ փող չունեն, մեկը տաքսու վարորդ է աշխատել, մեկը՝ վարսավիր ու հիմա նեղված է, բայց երբ ամեն ձեւ փորձում են իրեն ցույց տալ, որ հանձնաժողովը չի աշխատում, դա բերում է մի հատ խնդրի, որ հարց է առաջանում՝ կանգնենք ասենք՝ մի հատ օրենսգիրքը բացեք, տեսեք, բոլորը աղաղակում են, որ սպիրտը թանկացել է, լո՞ւրջ, սպիրտը թանկացե՞լ է, մի հատ բացեք Հարկային օրենսգիրքը, որը ընդունվել է ԱԺ-ի կողմից, ուժի մեջ է մտել հունվարի 1-ով, եթե ես սխալ կասեմ՝ կարող եմ հենց հիմա էլ դիմումս գրեմ՝ դուրս գամ»:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը մխիթարեց. «Մենակ ձեզ չեն ասում, որ չեք աշխատում, մեզ բոլորիս էլ ասում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930