Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ուրախալի լուր տամ՝ բոլոր ապրանքների գները այսօրվա տվյալներով նվազել են». Գեղամ Գեւորգյան

Ապրիլ 07,2020 13:18

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն ասաց, որ անբարեխիղճ մրցակցության հետ կապված կան ոլորտներ, որտեղ տոտալ խնդիր է տիրում. «Բոլոր տնտեսվարողներին տուգանելը կբերի խնդրի տնտեսական առումով: Մենք հիմա աշխատանք ենք տանում, որ խնդիրը վերացնենք այլ միջոցներով»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ կարագի եւ շաքարի շուկայում վարույթներ են հարուցել, արտակարգ դրության ավարտից հետո այդ վարույթները կշարունակեն:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հարցրեց թանկացած ապրանքների մասին,Գեղամ Գեւորգյանը պատասխանեց. «Մենք օրենսդրությամբ իրավասություն չունենք գները կարգավորելու, գնաճի հետ առավել եւս մենք որեւէ առնչություն չունենք եւ չենք կարող միասնական գին սահմանել կամ կիրառել: Գները երբ բարձրանում են, մենք չենք կարող մեկ-երկու օրվա ընթացքում ինչ-որ բան անել, որը հաճախ պահանջում են, մեր ֆունկցիաները շատ հստակ օրենքում նշված են: Մենք գերիշխող դիրք ունեցող, մենաշնորհ ունեցող տնտեսվարող սուբյեկտների վարքագիծը կարգավորող մարմին ենք: Եթե գերիշխող դիրք ունեցողները չարաշահում են իրենց դիրքը, այդ թվում՝ գների չհիմնավորված լինելու տեսքով, այստեղ մենք ունենք գործ անելու: Չնայած պարետատան հորդորով եւ կազմում ընդգրկվելով՝ մենք 44 ապրանքային շուկայում ամենօրյա ռեժիմով իրականացնում ենք մշտադիտարկում, նաեւ՝ մարզպետարանների աշխատակիցների միջոցով, նրանք մեզ օգնում են»:

Նա ասաց, որ այս պահին գրեթե բոլոր ապրանքային շուկաներում հարուցված գործեր ունեն, բայց մեկ-երկու օրում չեն կարող պատասխանատվության ենթարկել, նախ պետք է գործ հարուցելու հիմնավորումները լսեն՝ կա՞ գների արհեստական բարձրացում, կամ արհեստական դեֆիցիտ. «Աղաղակող փաստեր, որ գները կրկնակի բարձրացել են, նման փաստ գոյություն չունի: Կա՛մ պետք է հստակ ապացուցեն, թե որտեղ է դա, որպեսզի մենք կարողանանք նայել, կա՛մ մենք ուղղակի չենք կարող այդ հայտարարության հետեւից գնալ… Այսօր ուրախալի լուր տամ՝ բոլոր ապրանքների գները այսօրվա տվյալներով նվազել են»: Որպես օրինակ, Գեղամ Գեւորգյանը մատնանշեց, որ բանջարեղենի գներն են իջել, կտրուկ գնանկում է գրանցվել, շուկան շնչում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930