Մոսկվայի «Նովոմոսկովսկի» բժշկական կենտրոնում մահացել է հայտնի ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը: Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը, մարտի 26-ին նույնի հիվանդանոցում մահացել էր նրա կինը՝ բժիշկ Արփիկ Հասրաթյանը, որի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել:
Պարբերականի տվյալներով՝ ամուսինները հոսպիտալացվել էին մարտի կեսին: Նրանք շփում չեն ունեցել COVID-19-ով վարակված անձանց հետ, արտասահմանում չեն եղել: Կնոջ մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել:
Ավելի ուշ Միշիկ Ղազարյանի մոտ ևս երկկողմանի թոքաբորբ է զարգացել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Նշենք, որ Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 7497-ի, գրանցվել է մահացության 58 դեպք:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ