Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երբ տեսնում են, որ պետությունը ավելի հասցեական օգնություն է ցուցաբերում նրան, ով ունեցել է գրանցված աշխատատեղ, սա մտորելու տեղիք պիտի տա». Դավիթ Անանյան

Ապրիլ 07,2020 13:03

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ 2018-ի համեմատ 2019-ին 186 մլն հատ ավել ՀԴՄ են խփել, սա նշանակում է, որ նախկինում թաքցրե՞լ են, թե՞ գնողունակությունն է բարձրացել, ավելի շատ են գնել: Դավիթ Անանյանը պատասխանեց. «Կարելի է երկու բնութագրիչ դնել տակը՝ հարկային վարչարարության արդյունավետություն եւ ընդհանուր տնտեսության զարգացում, թե ո՞րն է ավելի շատ, դժվարանում եմ ասել: 2018-ի ապրիլի համեմատ 2019-ի դեկտեմբերի արդյունքներով շուրջ 87 հազար նոր աշխատատեղ է գրանցվել: Կարող եք հարցնել՝ որն է ստվերից բերված, որը՝ նորը, մենք այդպիսի տեղեկատվություն չունենք: Դժվար է բնորոշել»:

Բագրատյանը նաեւ ասաց, որ շատ գործարարներ են իրեն դիմել, մասնավորապես, գինեգործներր, որ իրենք դժվարանում են գրանցել այն աշխատողներին, որոնք ժամանակավոր են, ասենք, գործարանին փականագործ է պետք, ոչ թե ամեն օր, այլ տարվա մեջ մի քանի անգամ: Ասում են՝ գտեք ձեւ, որ կարողանանք գրանցել ու արտակարգ իրավիճակների պայմաններում չտուժեն: Մարդիկ գործատուին են դիմում, ասում են՝ ինչի՞ ինձ չգրանցեցիր, վատություն ես ինձ արել:

Դավիթ Անանյանը պատասխանեց, որ «Աշխատանքային օրենսգրքում» բոլոր գործիքները կան, կա ժամանակավոր աշխատանքային պայմանագիր: Աշխատանքի ավարտից հետո հայտ են ներկայացնում աշխատանքի ազատման: Ուղղակի հիմա, երբ տեսնում են, որ պետությունը ավելի հասցեական օգնություն է ցուցաբերում նրան, ով ունեցել է գրանցված աշխատատեղ, սա մտորելու տեղիք պիտի տա:

ՊԵԿ նախագահը նաեւ ասաց, որ այսօր կառավարությունը հարկային արձակուրդներ տրամադրելու հարց չի քննարկում, դա չի լինելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930