Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում հրավիրվող խորհրդակցությունների մեծ մասը նվիրված է սպասվելիք տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը, մինչդեռ այսօր դեռեւս պետք է մտածել վիրուսի տարածման արագընթաց տեմպերը նվազեցնելու մասին. «Հրապարակ»

Ապրիլ 07,2020 12:00

Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում աշխարհը դեռ շոշափելի արդյունքներ չի արձանագրում, իսկ համավարակի ճիրաններում հայտնված երկրների տնտեսություններն աչքի առաջ փլուզվում են։

Եթե ուշադիր հետեւենք մեր կառավարության քայլերին, թե ինչպես է պայքարում վիրուսի դեմ, կհասկանանք, որ իշխող թիմին եւս սկսել է ավելի շատ հուզել երկրի տնտեսական կացությունը եւ ոչ այնքան ազգաբնակչության առողջական վիճակը։

Կառավարությունում հրավիրվող խորհրդակցությունների մեծ մասը նվիրված է սպասվելիք տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը, մինչդեռ այսօր դեռեւս պետք է մտածել վիրուսի տարածման արագընթաց տեմպերը նվազեցնելու մասին։ Նաեւ պետք է մտածել ինչպես անել, որ ուժեղացնենք մեր առողջապահական համակարգը, որ հիվանդների կյանքը հաջողվի փրկել։ Այսօր դա արդեն մասնավոր բուժհիմնարկների խնդիրը չէ այլեւս, այլ՝ պետության։ Սակայն, ելնելով նրանից, որ երեկ հայտարարվեց, թե վարակվածների թիվը նվազել է՝ մեկ օրում ընդամենը 11 նոր վարակված ունենք, եւ կառավարության անդամների կեղծ-լավատեսական նոտաներից, կարելի է ենթադրել, որ որոշել են գնալ կարանտինն ու արտակարգ դրությունը հանելու եւ բնականոն կյանքի անցնելու ճանապարհով։ «Ով կհիվանդանա՝ կհիվանդանա, իսկ ով կմեռնի, ուրեմն դա է իր ճակատագիրը, ինչ արած» մտայնությամբ։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930