Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի հետ հարաբերությունները շատ հեռու են հավասարազորից, մենք պարզապես կատարում ենք Ռուսաստանի ցուցումները. «Հրապարակ»

Ապրիլ 07,2020 11:40

Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել եւ, ըստ հայկական կողմի տարածած հաղորդագրության, քննարկել են գազի մատակարարման հարցը:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գտնում է, որ իրականում ՌԴ-ի հետ հարաբերությունները Ռուսաստանի համար լավ են, մեզ համար՝ շատ վատ:

«Հիմնական խնդիրն այն է,- ասում է քաղաքագետը,- որ մենք կորցրել ենք մյուս միջազգային գործընկերների հետ հարաբերությունները։ Առաջ, երբ Ռուսաստանի հետ որեւէ խնդիր էր լինում՝ քաղաքական կամ տնտեսական, անգամ անվտանգային, մենք կարող էինք բանակցել ԱՄՆ-ի, ԵՄ-ի, նույնիսկ՝ Իրանի հետ: Հիմա այս երկրները Հայաստանին լուրջ չեն ընդունում, չեն դիտարկում որպես գործընկեր, եւ մենք, ստիպված, բոլոր հարցերով ընկել ենք Ռուսաստանից կախվածության մեջ։ Մոսկվայի հետ հարաբերությունները շատ հեռու են հավասարազորից, մենք պարզապես կատարում ենք Ռուսաստանի ցուցումները»։

Հիմա մենք չենք կարող բանակցել այլ երկրների հետ, որովհետեւ ԵԱՏՄ կարգավորումները թույլ չե՞ն տալիս: Մեր հարցին քաղաքագետը պատասխանեց. «ԵԱՏՄ կարգավորումները կապ չունեն։ Քաղաքական հարցերում նրանք մեծ արգելքներ չեն դնում, անգամ տնտեսականում ենք ունեցել լուրջ հարաբերություններ ու պայմանագրեր մյուսների հետ։ Խնդիրը Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունն է, ով, ցանկանալով ավելի անկախ լինել, իրականում իր չհաշվարկված քայլերով Հայաստանը դարձրեց Ռուսաստանի հավելված»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930