ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը երեկ տեղեկացրեց, որ հովտային և նախալեռնային գոտում կա ցրտահարության վտանգ։ Ագրոգյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց. «Եթե ցրտահարություն լինի, ապա կրկին կտուժի ծիրանը»:
Ինչ վերաբերում է փոշոտում չկատարվելու պատճառով բերքի կորուստի չափերին, ապա Բերբերյանն ասաց, որ կորուստը մեծ է, գրեթե բերքի կեսը։ «Տեղեր կան, որ բերքի 50 տոկոս կորուստ կա»,- ասաց Բերբերյանը՝ հավելելով, որ պատճառը մեղուների չաշխատելն է, և ժամանակն է, որ կառավարությունը լուրջ ուշադրություն դարձնի մեղվաբուծությանը, որը, ըստ մեր զրուցակցի, բարձիթողի վիճակում է։
Նրա խոսքով՝ արդեն գիտականորեն ապացուցվել է, որ այդ կորուստը հեռախոսակապից է։ «Մեզ մոտ էլ այդ անկումները կան։ Հեռախոսակապերի տնօրենները դրան զուգահեռ պետք է գումարներ դնեն Հայաստանում մեղվաբուծության զարգացման հետ կապված։ Դա, իրենց արած բարեգործություններին զուգահեռ, շատ լուրջ քայլ կլիներ։ Եթե մեղվաբուծությունը Հայաստանում զարգանա, ապա պտղաբուծությունն էլ կզարգանա, ու մենք սեզոնին փոշոտման հետ կապված խնդիրներ չենք ունենա»,- եզրափակեց Բերբերյանը։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: