Քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են, թե ո՞ր փուլում է գտնվում ռազմաարդյունաբերական համալիրի կառուցումը։
Նիկոլ Փաշինյանը կիսվեց մի նորությամբ, որն, ըստ նրա, գաղտնիք է, և չի կարող ամբողջական տեղեկատվություն տրամադրել. «Մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ։ Այդ նմուշի գոյությունը Հայաստանում վկայում է, որ Հայաստանում ռազմաարդյունաբերական համալիրը նոր մակարդակի է դուրս գալիս և նոր բարձրության վրա է հայտնվում։ Այդ նմուշի ամենակարևոր առանձնահատկությունը ոչ միայն այն է, որ ինքը գերժամանակակից արտադրանք է, այլ կա մի շատ կարևոր նրբություն՝ ինքը զրոյից հավաքվել է Հայաստանի Հանրապետությունում։ Միայն այդ արտադրանքի գոյությունը վկայում է, որ Հայաստանում կան մասնագետներ, որոնք կարող են զրոյից ռազմական նշանակության արտադրանք թողարկել։ Եվ այդ տեսնելով՝ մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք՝ մենք պետական պատվեր կիջեցնենք այդ արտադրանքի համար, որպեսզի արտադրությունը նորմալ ընթացքով շարունակվի։ Եվ իհարկե, պայմանավորվեցինք, որ ջանքեր կգործադրենք այդ արտադրանքով կամ դրա մոդիֆիկացված տարբերակով միջազգային շուկա դուրս գալու ուղղությամբ»։
Նա հավելեց, որ դա արդեն փորձարկված նմուշ է, և Զինված ուժերը հաստատել են, որ այն բարձր արդյունավետության, գերժամանակակից արտադրանք է։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային