Ի տարբերություն պատգամավորների, որ միաբերան որոշել են՝ նախորդ ամսվա պարգևատրումներից հրաժարվել ու դրանք ուղղել ֆինանսների նախարարությունում կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին, գործադիրի ներկայացուցիչները նման զոհողության չեն գնա: Խոսքն իհարկե ոչ բոլոր նախարարություններին կամ գերատեսչություններին է վերաբերում, բայց արդարադատության կամ ֆինանսների նախարարություններն, օրինակ, հաստատել են՝ աշխատակիցներին չեն նեղացնելու: Թե ինչ պատկեր կլինի մյուս նախարարություններում կամ մարզպետարաններում, պարզ չէ, լրատվամիջոցների հարցումներին այդ օղակները ոչինչ չասող պատասխան են տալիս:
Նախորդ ամսվա ընթացքում, ի տարբերություն գիշեր-ցերեկ աշխատող ու կյանքը վտանգող բուժաշխատողների, տիտանական ի՞նչ աշխատանք են կատարել նրանք, որ պարգևավճար են ստանալու: Ի՞նչ զգացումով են գլուխները բարձին դնելու, երբ ընտանիքի հետ երկար անցկացնելու բերկրանքի մասին երազող բժիշկը չգիտի՝ երբ վերջապես կկարողանա տեսնել նորածին զավակին:
«Հուսով եմ՝ բոլոր նախարարներն ու փոխնախարարները մի մարդու նման առաջիկա ու նախորդ երեք ամիսների պարգևավճարից կհրաժարվեն ու այն անձամբ, (կուզեք՝ անգամ ծրարով) կորոնավիրուսի ու շատ այլ վտանգավոր հիվանդությունների դեմ կռիվ տվող բուժաշխատողներին կտան»,- դեռ օրեր առաջ էի այս մասին գրել:
Կարդացեք նաև
Ցավոք, հույսերս զուր էին:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում
Լուսանկարում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհի Ռոմելան է, որը հոգնածությունից գլուխը դրել էր քարին ու ննջել․․․Բժշկուհին այդ ժամանակ մարտի 1-ից տուն չէր գնացել: