Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Վերին Լարսից սկսել են օգտվել բազմաթիվ թուրքական բեռնատարներ

Ապրիլ 07,2020 00:47

«Վերին Լարսի իրավիճակը կապված է և եղանակի հետ, և կարանտինի հետ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում, պատասխանելով քաղաքացիների հարցերին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ բավականին երկար ժամանակ եղանակային պայմանների պատճառով Վերին Լարսը փակ էր։ Իսկ այժմ Հայաստանը որոշակիորեն սահմանափակում է օտարերկրյա վարորդների շարժը Հայաստանում՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Նույնը անում է Վրաստանը և Ռուսաստանը։

«Հիմա ինչ-ինչ հանգամանքների բերումով Վերին Լարսից սկսել են օգտվել բազմաթիվ թուրքական բեռնատարներ, և Վերին Լարսի սովորական ծանրաբեռնվածությունը կրկնապատկվել, եռապատկվել է։ Եվ սա կապված է էլի ճգնաժամային իրավիճակի հետ, և ըստ մեկնաբանությունների, քանի որ նավահանգիստներում սահմանափակումներն ավելի խիստ են, և Թուրքիա-Իրան սահմանը փակվել է, և փակվել է առնվազն մի հատվածով Թուրքիա-Նախիջևան սահմանը։ Նաև այս սահմանափակումների պատճառով են բացատրվում, որ թուրքական բեռների մի մասը վերաուղղորդվել է Վերին Լարս, և սրանից ծանրաբեռնվածությունը մեծացել է։ Ես, այո, ընդունում եմ, որ այդտեղ կա խնդիր։ Եվ նաև գիտենք, որ Մառնեուլի շրջանում կարանտին էր սահմանված, Վրաստանում նույնպես կարանտին է սահմանված, և մեր մեքենաները որոշակի շարասյուներով են ուղեկցվում, և առաջանում են բարդություններ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ուղղությամբ աշխատում են Վրաստանի և Ռուսաստանի կառավարությունների հետ։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930